Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին լքել է զբաղեցրած պաշտոնը` Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 17-րդ փուլի շրջանակներում «Դինամո»-ի դեմ խաղում 1:5 հաշվով պարտություն կրելուց հետո: Այդ մասին հայտնել է ակումբի գլխավոր տնօրեն Վալերի Կարպինը մամլո ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք` Էմերիի գլխավորությամբ «Սպարտակ»-ը կրեց իր 6-րդ պարտությունը Ռուսաստանի ընթացիկ առաջնության շրջանակներում: Ընդ որում, 2-ը` խոշոր հաշվով:
Բասկ մասնագետը «Սպարտակ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2012-ի հունիսին` ստորագրելով 2 տարվա պայմանագիր: Մինչև Ռուսաստան տեղափոխվելը Էմերին գլխավորել է իսպանական «Վալենսիա»-ն` 3 անգամ 3-րդ տեղը զբաղեցնելով Պրիմերայում:









































