Միլանի «Ինտեր»-ի ու Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը խաղադաշտ դուրս չի գա իտալական ակումբի կազմում մինչև չհամաձայնի ակումբի ղեկավարության հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում:
«Սնեյդերը մեր ակումբի պատմության մի մասն է: Մենք աշխատում ենք նոր պայմանագիր ստորագրելու ուղղությամբ: Նրան ժամանակ կտանք մտածելու համար: Թեʹ թիմը, թեʹ մարզիչը համաձայն են, որ նա խաղադաշտ դուրս չգա մինչև որոշում կայացնելը»,- ասել է իտալական ակումբի տեխնիկական տնօրեն Մարկո Բրանկան:
Հատկանշական է, որ Սնեյդերն «Ինտեր»-ում տարեկան վեց միլիոն եվրո աշխատավարձ է ստանում:







































