Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ երկխոսությունը անհնար է, քանի դեռ նա չի հրաժարվել իր նոր լիազորություններից: Նման դիրքորոշում է հայտնել հայտնի քաղաքական գործիչ և դիվանագետ, ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Էլ-Բարադեյը՝ հաղորդում է Associated Press-ը:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Էլ-Բարադեյը ասել է, որ հույս ունի իշխանության սահուն փոխանցման՝ առանց վերադառնալու նախորդ փուլի: Նա համարում է, որ գործող նախագահին ընդդիմություն կարող է դառնալ «Փրկության ազգային ճակատ» կուսակցությունը, որը ստեղծվել է ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավարի կողմից այս տարվա ապրիլին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին նախագահ Մուրսիի ստորագրած հրամանագրով ընդլայնվում էին նրա լիազորությունները:











































