Սպառողների միության նոր զեկույցի համաձայն` Եվրոպայում և ԱՄՆ-ում մարդիկ ավելի հաճախ են ենթարկվում օն-լայն տարբերակով կեղծ ապրանքներ գնելու հավանականությանը, հաղորդում է Rosbalt-ը: Նման ապրանքները վաճառվում են կեղծ կայքերում, որոնք սովորական մանրածախ գնից առաջարկում են 25-30-% ցածր գներ:
Հետազոտություն անցկացրած ընկերությունն ինն ամիս շարունակ հարցում է կատարել վեց երկրների ինտերնետ-օգտատերերից: Այս ընթացքում շուրջ 9000 կայքերից կատարվել է 9 միլիոն գնում: Հայտնաբերվել է, որ ամեն մի գնորդի համար, ով իսկապես մտադրված է եղել գնել նոր իր, բաժին է հասել 20 մարդ, որոնք ուղղակի փնտրում էին շահավետ առաջարկ: Ներկայումս վաճառողներն ավելի շատ են խաբում գնորդներին, որի հետևանքով իրական ապրանքանիշերը կորցնում են իրենց բարի անունը և կորուստներ են կրում:
Օրինակ պարզվել է, որ օն-լայն խանութների 37 կայքեր վաճառում են Louis Vuitton, Coach և Hermès ապրանքանիշերի կեղծված պայուսակներ:







































