«Յուվենթուս»-ի պաշտպան Ջորջիո Կյելինին չի օգնի իր թիմին Ա Սերիայի 14-րդ տուրի երկրորդ խաղարկային օրվա շրջանակներում «Միլան»-ի դեմ կայանալիք ահնդիպման ժամանակ: Ֆուտբոլիստի մասնակցության հարցը կասկածի տակ էր առնվել ՉԼ գավաթի խաղարկության «Չելսի»-ի դեմ կայացած խաղում ստացած վնասվածքի պատճառով: Բժշկական զննության ընթացքում հայտնաբերվել էր ձկնամկանի ոչ լուրջ վնասվածք, որը սակայն բավական էր եղել ֆուտբոլիստի` «Սան Սիրո» մեկնումը բացառելու համար:
Միևնույն ժամանակ վերականգնվել և շարք է վերադարձել պաշտպան Լեոնարդո Բոնուչին:









































