Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Դավիթ Վիլյան սրնքաթաթի վնասվածքի պատճառով բաց կթողնի Իսպանիայի առաջնթյան 13-րդ տուրի երկրորդ խաղարկային օրվա շրջանակներում «Լևանտե»-ի դեմ կայանալիք հանդիպումը:
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի խոսքերով Վիլյան խնդիրներ է ունեցել դեռևս Մոսկվայում, որտեղ կատալոնացիները ՉԼ գավաթի խաղարկության շրջանակներում ուժերը չափել են «Սպարտակ»-ի հետ: Վնասվածքն այդքան էլ լուրջ չէ, սակայն խաղացողը չի ցանկանում ռիսկի դիմել:
Միևնույն ժամանակ ստացած վնասվածքներից վերակագնվել են պաշտպան Ադրիանո Կորեյան և Տյագո Ալկանտարան:









































