Թուրինի «Յուվենթուս»-ի պաշտպան Անդրեա Բարցալին խոսել է Ա Սերիայի ընթացիկ առաջնության 14-րդ տուրում կայանալիք «Միլան» – «Յուվենթուս» հանդիպման մասին:
«Դիտել եմ «Միլան»-ի վերջին մի քանի հանդիպումները: Չեմ կարծում, որ «Միլան»-ը միայն Էլ-Շարավին է: Այո, նա հիանալի մարզավիճակում է, բայց մենք մեր ամբողջ ուշադրությունը չենք կենտրոնացնելու միայն նրա վրա:
Մենք ուսումնասիրել ենք «Միլան»-ի խաղը և գիտենք, թե ինչի է ընդունակ մեր հակառակորդը: Նրանք ունեն ամեն ինչ առաջնության առաջատարի դիրքեր վերադառնալու համար»,- հայտարարել է պաշտպանը:









































