ՔՓՌ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Հարի Ռեդնապը: Մասնագետը, որի վերջին աշխատավայրը եղել է Լոնդոնի «Տոտենհեմ»-ը` 2.5 տարվա պայմանագիր է ստորագրել:
«Ուրախ եմ, որ գլխավորել եմ ՔՓՌ-ն: Անհամբեր սպասում եմ ակումբում մեկնարկային խաղիս: Հուսով եմ, որ դրական արդյունքի կհասնեմ ակումբում:
ՔՓՌ-ն հիանալի թիմ ունի, սակայն չի կարողանում հաջող ելույթ ունենալ ընթացիկ մրցաշրջանում: Հուսով եմ, որ կարող եմ շտկել իրադրությունը»,- հայտարարել է 65-ամյա մասնագետը:










































