Փոփի արքան վերջապես ցույց է տվել ոչ միայն իր դստերը՝ Ալլա-Վիկտորյային, այլև փոքր որդուն՝ Մարտինին: Իզուր չէ, որ հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը առաջարկել է Կիրկորովին շնորհել «Տարվա մայր» կոչումը. հասցնելով մի քանի ամիսների ընթացքում երկու երեխա ունենալ՝ Ֆիլիպը նրանց հետ վարվում է ինչպես բարձրակարգ դայակը:
Լրագրողները վաղուց էին երազում նրան տեսնել տնային պայմաններում, քանի որ բոլորին է հետաքրքիր, թե Ֆիլիպից ինչպիսի հայր դուրս եկավ: Պարզվում է՝ հիանալի: Երեխաներն էլ հոր կտորն են:
Փոքրիկ Ալլա-Վիկտորյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրեն պահել է իսկական շոու-բիզնեսի աստղի նման. չի լացել, կամակորություններ չի արել, տեսանելի հաճույքով խաղացել է իր հայտնի հոր հետ: Ֆիլիպի խոսքերով` աղջկա ամենասիրած զբաղմունքներից մեկը իր կրծքին պառկելն է: Կիրկորովը համոզված է, որ աղջիկը արդեն այս տարիքում հասկանում է, թե ինչքան շատ է հայրը իրեն սիրում, և որ հայրը ամեն ինչի է պատրաստ, միայն թե դուստրը երջանիկ լինի:
Սակայն գլխավոր սենսացիան ոչ թե Ալլա-Վիկտորյան, այլ փոքրիկ Մարտինն էր, ում լրագրողներից մինչ այդ թաքցնում էին: Եվ ահա վերջապես նրան էլ ներկայացրեցին հասարակությանը:









































