Մալթա կղզուց հրուշակագործ Էնդրյու Ֆարրուջիայի պատրաստած 34-մետրանոց ավանդական ուղևորատար գնացքը` որպես աշխարհի ամենաերկար շոկոլադե քանդակ, ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Другие новости-ն գրում է, որ այն պատրաստվել է Brussels Chocolate Week («Շոկոլադե շաբաթ Բրյուսելում») փառատոնի շրջանակներում: Գնացքի պատրաստման համար ծախսվել է 1250 կգ լավագույն բելգիական շոկոլադ և վարպետի 784 ժամվա աշխատանք:
Շոկոլադե գնացքի էներգետիկ արժեքը 6,5 մլն կալորիա է:
Հավելենք, որ հրուշակագործը քաղցր արվեստի գործը ստեղծել է իր հայրենիքում` Մալթայում, և չնայած այն խնամքով կիսել են ու փաթեթավորել 25 փայտե տուփերով, մի քանի տեղ վնասվել է: Բարեբախտաբար, փառատոնից առաջ գնացքը հաջողությամբ վերականգնվել է և հանդիսականին ներկայացել իր ողջ շքեղությամբ:












































