Վրացի հսկա Լաշա Պատարյան հերթական անգամ զարմացրել է բոլորին` աջ ականջով քաշելով ավելի քան ութ տոննա քաշ ունեցող բեռնատարը:
32-ամյա մարզիկը երկրորդ փորձից սահմանել է նոր անձնական ռեկորդ: «Ես բարձրացրել եմ այդ ծանրությունը, որպեսզի գերազանցեի իմ նախորդ ռեկորդը` 7850 կգ: Այսօր քաշել եմ 2,5 տոննա ավելի բեռ»,- ասել է նա:
Պատարյան Վրաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոն է: Հսկայի քաշը 94 կգ է: Բացի մի շարք այլ խոշոր առարկաներից՝ նրա հաշվին ութ տոննա քաշ ունեցող ուղղաթիռ և այլ ծանրություններ կան:










































