Իտալական «Միլան»-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Ալեշանդրե Պատոն կարող է բրազիլական «Կորինտիանս» տեղափոխվել: Այս մասին տեղեկացնում է Globoesporte-ն:
Հիշեցնենք, որ 23-ամյա հարձակվողն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, որը «Միլան»-ում չի ստանում: Շատ հավանական է, որ այս տրանսֆերն իրականություն դառնա:







































