IRIB News-ի փոխանցմամբ` Իրանն արձագանքել է Սիրիայի հետ սահմանին Patriot զենիթա-հրթիռային համալիրներ տեղակայելու Թուրքիայի մտադրությանը: Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Patriot համակարգեր պահանջելը չի նպաստի Սիրիայի խնդրի լուծմանը.
«Դա ոչ միայն չի օգնի Սիրիայի հարցի լուծմանը, այլև ճանապարհ կհարթի խնդրի էլ ավելի խորացմանն ու վատթարացմանը: Առավել նպատակահարմար է տարածաշրջանի հարցերին տալ քաղաքական լուծում: Արևմտյան երկրները տարածաշրջանային հարցերում առաջնային պլան են մղում Իսրայելի անվտանգության ապահովումը»:









































