Sunday, 21 06 2026
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել

Արամ Սարգսյան` «Ջրերը շատ-շատ պղտոր են». մամուլ

Երբ «Հանրապետություն» կուսակցությունը դուրս եկավ ՀԱԿ-ից, սպասելի էր, որ ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկվեն, ակտիվություն պետք է լինի, իսկ այս պասիվությունն ինչո՞վ է բացատրվում: Aravot.am-ի հետ զրույցում այս հարցին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը պատասխանեց. «Այո, չեղավ այդ ակտիվությունը: Ասեմ ավելին, ես այսօր կուսակցության համագումարին ընդառաջ, որը տեղի կունենա դեկտեմբերի 20-22-ի հատվածում, հանդիպումներ եմ անում տեղերում, հասարակության հետ` համագումարի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու առումով: Այն խնդիրները, որ ես տեսնում եմ, դա երկրի այսօրվա իրավիճակի արդյունքն է: Այսօր էլ ակտիվությունը նախաձեռնելը, ակտիվություն անելը բազմաթիվ խնդիրներից ելնելով, դարձել է անհնարին: Այստեղ ոչ միայն իշխանությունն է մեղավոր, մեղավոր է նաև ընդդիմությունը: Ասեմ ավելին` ջրերը շատ-շատ պղտոր են: Բայց դա չի նշանակում, որ այն չի զուլալելու: Դա բացարձակ չի նշանակում, որ մենք չենք ակտիվանալու»:

Թերթի հարցին՝ հնարավո՞ր է, որ նորից միանաք Լևոն Տեր-Պետրոսյանին և աջակցեք նրան առաջիկա նախագահական ընտրություններում, նա պատասխանեց. «Նախ` դրա համար առաջին հերթին պիտի Լևոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը դնի, որ ես էլ ասեմ` դա հնարավոր է, թե հնարավոր չէ: Նման խնդիր չի քննարկվել մեզ մոտ: Այսօր ՀԱԿ-ը շարունակում է այն քաղաքականությունը, ինչն ինքը գտնում է ճիշտ, մենք էլ շարունակում ենք մեր գործն ազնիվ կատարել` պահելով մեր դեմքը, հասարակությանն ասելով այն, ինչ մտածում ենք, պայքարելով թե՛ «Բարգավաճի», թե´ Ռոբերտ Քոչարյանի, թե´ Սերժ Սարգսյանի դեմ: Ես կատեգորիկ դեմ եմ այն մոտեցումներին, որ այս երկրում բաժանեցին՝ եթե դու մեզ հետ չես ու մեզ հետ միասին չես գալիս ԲՀԿ-ին պաշտպանելու, ուրեմն դու Սերժ Սարգսյանի հետ ես: Այսօր քաղաքական դաշտի դժբախտությունը դրանում է: Ես երկուսին էլ դեմ եմ: Ես այդ երկուսի միջև տարբերություն չեմ գտնում ու չեմ տեսնում, որ այդ երկուսից ինչ-որ մեկի հետ պիտի համագործակցեմ: Ովքեր փորձում են ինչ-որ մեկի միջոցով մյուսին հաղթել` թող փորձեն: Ես այդ հաղթանակը ինձ համար հաղթանակ չեմ համարում»:

«Առավոտ»-ը Արամ Սարգսյանին հիշեցրեց, որ իր նախկին հարցազրույցներում` 2008-ին, միշտ շեշտել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իմաստուն է, եթե նա քայլ է անում, նա գիտի` ինչի համար է դա անում: Ուստի հարցին` այսօր Լևոն Տեր-Պետրոսյանին իմաստուն չե՞ք համարում այլևս, գուցե ԲՀԿ-ի հետ համագործակցությունը հենց այդ իմաստուն քայլերից մեկն է, նա պատասխանեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ առաջին նախագահն է: Իր նախագահության շրջանում Հայաստանն ունեցել է հաղթանակ, ապահովել է Ղարաբաղի` որպես պետության կայացումը, ապահովել է խաղաղություն, Ղարաբաղի բնակչության համար ստեղծել է անվտանգության երաշխիք: Առանց իմաստության նման արդյունքն եր գրանցելն անհնարին էր: Ես հարգում եմ ՀՀ առաջին նախագահին: Լևոն Տեր-Պետրոսյանը ինձ հետ կապված խնդրում մի նախադասություն է ասել` ժամանակը ցույց կտա, թե ով էր ճիշտ: Ես ամբողջությամբ կիսում եմ իր մոտեցումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում