«Դուք ուզում եք դատական կոռուպցիային վե՞րջ տալ: Դուք փնտրում եք կոռումպացված դատավո՞ր: Ահա նա: Բոլոր նրանք, ովքեր երբևէ գործ են ունեցել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում և դժբախտություն են ունեցել, ու իրենց գործը հայտնվել է Տիգրան Սահակյանի գլխավորած եռյակի վարույթում, կվկայեն, որ նրա մոտ առանց ծանոթ-բարեկամ-փող եռամիասնության հաջողության հնարավոր չէ հասնել»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Տասնյակ տարիներ այս դատավորը օրենքը ձևում է այնպես, ինչպես իր սիրտը կուզի, և չկա մեկը, որ նրա ձեռքը բռնի»:
Թերթը խոստանում է այս դատավորի մասին առավել մանրամասն գրել առաջիկա համարներում:









































