Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը դիմել է ԱՊԼ-ին` Գազայի հատվածում «Իսրայելի ագրեսիայի հետ կապված» արտահերթ նիստ հրավիրելու խնդրանքով:
Ինչպես հայտնում են համացանցային ԶԼՄ-ները, Պաղեստինի ԱԳՆ ղեկավար Ռիյադ Ալ-Մալիկը հայտնել է, որ նախագահ Աբու Մազենը (Աբբաս) մտադիր է բարձրացնել «օկուպացված տարածքներում պաղեստինցի քաղաքացիներին իրենց տներից տեղահանելու» Թել-Ավիվի գործողությունների հարցը:
Ալ-Մալիկը նաև քննադատել է իսրայելական զինվորականների գործողությունները: Ինչպես հաղորդվել է, այսօր մեկ պաղեստինցի է սպանվել իսրայելցի զինվորականների կողմից` Խան-Յունիսոում փախստականների ճամբարը ռմբակոծելու հետևանքով: Եվս 11 մարդ վիրավորվել է:
ՑԱԽԱԼ–ի զինվորները իսրայելական տարածքից կրակել են Գազայի արևելքում գտնվող պաղեստինցիների վրա։









































