Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշել է, որ «Պարմա»-ի դեմ առաջիկա խաղում Անդրեա Ստրամաչոնին կկարողանա ղեկավարել իր թիմին, իսկ ահա Անտոնի Կասանոն ստիպված կլինի բաց թողնել երկու հանդիպում:
Հիշեցնենք, որ «Կալյարի»-ի դեմ խաղից հետո մարզիչն ու խաղացողը բողոքել էին խաղի մրցավարի գործողություններից, ինչից հետո որակազրկվել էին համապատասխանաբար մեկ ու երկու խաղով:
Ստրամաչոնին պարզապես չէր զսպել իր էմոցիաները, իսկ ահա Կասանոն ավելի հեռու էր գնացել ու վիրավորել էր խաղը սպասարկած պաշտոնատար այրերին:
Որակազրկման փոխարեն Ստրամաչոնին 10 հազար եվրո տուգանք կվճարի, իսկ ահա Կասանոն ստիպված կլինի բաց թողնել երկու խաղ:









































