Պակիստանի կառավարությունը որոշում է կայացրել մահմեդական սրբազան տոն Մուխարամի տոնակատարությունների ժամանակ արգելափակել մի շարք բնակավայրերի բջջային կապը: Այս մասին, ինչպես փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները, ուրբաթ օրը հաղորդել են պակիստանյան իշխանությունները:
Մոտակա մի քանի ժամվա ընթացքում բջջային հեռախոսները չեն աշխատի Քվետտայի,Կարաչիի, Իսլամաբադի մի շարք շրջաններում: Կապը կվերականգնվի միայն տեղի ժամանակով ժամը 00:00-ին:
2009 թ. դեկտեմբերին մահապարտ ահաբեկիչը Կարաչիում Աշուրայի տոնակատարության ժամանակ գործի էր դրել պայթուցիկ սարքը, որի հետևանքով զոհվել էր 43 մարդ: Այս տարի Աշուրայի տոնը նշվում է նոյեմբերի 25-ին:








































