Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Ինչո՞ւ է «կրակում» «Հրաչը»

Նոյեմբերի 22-ին բավական հետաքրքրական լուր տարածվեց և հետո հերքվեց: Երկու դեպքում էլ աղբյուրը նախագահական նստավայրն էր: Խոսքը Սերժ Սարգսյանի անվտանգության անձնակազմի վրա ուղղված կրակոցի մասին է: Նախ կարևորագույն օբյեկտների պահպանության վարչության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) հաստատել էր մամուլի տեղեկությունը, իսկ հետո նախագահի խոսնակը հերքել այն:

Նման բաներն, իհարկե, բոլորովին պատահական չեն լինում, և այդ ոչ պատահականության մասին առնվազն ենթադրությունները առավել հաստատուն կարող են դառնալ այն պարագայում, երբ փորձենք դիտարկել տեղեկության տարածման ու հերքման ժամանակագրական ֆոնը:

Բանն այն է, որ այդ տեղեկատվությունը տարածվում է քրեակատարողական հիմնարկներում լարվածության աճին զուգահեռ, որը կարծես թե բավականին ինտենսիվորեն պատրաստվում է օգտագործել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Կարելի է պատկերացնել, թե լարվածության գեներացիայի ինչպիսի օջախ կարող են հանդիսանալ քրեակատարողական հիմնարկները: Այսինքն` այստեղ կա բավական պայթյունավտանգ բաղադրիչ, որի քաղաքական կիրառումը կարող է հանգեցնել իրավիճակի անվերահսկելիության:

Եվ ահա այս պայմաններում տեղեկություն է տարածվում նախագահի թիկնազորի հանդեպ ոտնձգության մասին: Կարևոր չէ իհարկե, որ տեղեկությունը խոշոր հաշվով շատ աննշան է և փոքր, որը տեղի է ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը ընդհանրապես չի էլ եղել մոտակայքում: Առավել ևս, որ հետագայում տեղեկությունը նաև հերքվում է: Էականն այն է, որ նախ այն դրվի շրջանառության մեջ` թողնելով իր հոգեբանական և տեղեկատվական նստվածքը, հանդիսանալով նախագահականի մեսիջը առկա իրավիճակում:

Ամենայն հավանականությամբ, այն կանխարգելող նշանակություն ունեցող մեսիջ է: Խոսքը, իհարկե, ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ իրական որևէ ագրեսիա կանխարգելելու մասին է, այլ լարվածության օջախներում գեներացիոն քաղաքականության փորձերի, որոնցով ներկայումս կարծես թե ակնհայտորեն զբաղված է «Բարգավաճ Հայաստան»-ը: Այդ փորձերը կարող են բավական վտանգավոր դառնալ, եթե դրանց միանա նաև Հայ ազգային կոնգրեսը, որը այս տեսանկյունից հանդիսանում է երևի թե բավականին փորձառու ուժ:

Այն, որ Սերժ Սարգսյանը փորձում է տեղեկատվական այդ հնարքով հակադարձել առկա իրավիճակում, վկայում է դրության լրջության մասին, այսինքն` այն մասին, որ Սերժ Սարգսյանն ունի իսկապես լուրջ ցնցումային «թերապիայի» կասկածներ, որ փորձում են գործի դնել ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն: Ըստ որում, հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանի «դեմ» կատարված ինչ-որ գործողության մասին տեղեկատվական մեսիջը շրջանառության մեջ է դրվում նրա` Հայաստան վերադարձից հետո:

Ըստ երևույթին Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալով Երևան` չի փարատել իր մտահոգություններն ու կասկածները, և Մոսկվան չի համաձայնել զսպել ԲՀԿ-ին ու ՀԱԿ-ին, և Սերժ Սարգսյանը փորձել է ժամանելուն պես ձեռնամուխ լինել կոնկրետ գործողությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում