Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ալլա Սերոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը Հայաստան տեղափոխելուն, ասաց, որ երգչուհու ընտանիքը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանի միջոցով տեղեկացրել է, որ աճյունը կտեղափոխվի Հայաստան՝ հուղարկավորվելու, սակայն ժամկետների մասին որևէ հստակ բան չկա, քանի որ այն փաստաթղթային ձևակերպման փուլում է, և այդ ուղղությամբ այս պահին Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանի կողմից աշխատանքներ են իրականացվում:
Իսկ հարցին, թե արդյոք աճյունը հողին կհանձնվի Պանթեոնում, Ալլա Սերոբյանը պատասխանեց, որ երբ ժամկետները հստակեցվեն, սկսվելու է բերելու գործընթացը: Աճյունի տեղափոխման համար ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով, և հոգեհանգստի ու հուղարկավորության արարողությունների բոլոր մանրամասները կորոշի հանձնաժողովը:








































