Բրազիլիայի Գերագույն դատարանում առաջին անգամ սևամորթ դատավոր է նշանակվել՝ Ժոակիմ Բարբոզան: Երեկ երկրի մայրաքաղաքում տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա որպես դատավոր հայտնի դարձավ այն բանից հետո, երբ կոռուպցիային վերաբերող մի քանի գործ վարեց: Այդ գործերից մեկով մեղավոր ճանաչվեցին բարձրաստիճան չինովնիկները, այդ թվում՝ Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան:
Բրազիլիան Նիգերիայից հետո աշխարհում սևամորթների թվով երկրորդ ամենամեծ համայնքն է, սակայն շատ քիչ թվով սևամորթների է հաջողվել հասնել բարձր պաշտոնների:











































