Friday, 26 04 2024
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց

Վաշինգտոնը հստակ ազդանշան է սպասում Երևանից․ Ջոն Հեֆերն

«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

 – Պարոն դեսպան, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և Ամերիկայի ժողովրդին անկախության տոնի առթիվ: Ինչպես երբևէ, այս օրերին Հայաստանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում անկախության, ինքնիշխանության կարևորության մասին, որ Հայաստանը լրջագույն մարտահրավերների առջև է կանգնած հենց ինքնիշխանությունը, պետականությունը կորցնելու իմաստով: Ի՞նչ է տվել անկախությունն ու ինքնիշխանությունը ԱՄՆ-ին իր ողջ պատմության ընթացքում, և ինչո՞ւ է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար այդքան կարևոր պետականություն ունենալը:

 – Ցանկացած երկրի, պետության, ժողովրդի համար անհրաժեշտ է որոշումներ կայացնելու հնարավորություն ունենալ: Ամեն երկիր պետք է ունենա հնարավորություններ, տարբերակներ, որ կարողանա իրականացնել այն, ինչ անհրաժեշտ է` տվյալ երկրի, ժողովրդի շահերից ելնելով, և դա պետք է անի` աշխատելով ճիշտ գործընկերների հետ: Միացյալ Նահանգներն իր՝ մոտ 200-ամյա պատմության ընթացքում տարբեր կոալիցիաների մաս է կազմել, տարբեր դաշինքների անդամ է եղել, անդամակցել է տնտեսական միությունների` ելնելով նրանից, որ դա բխում է երկրի շահերից, երկրի կարիքներն առավելագույնս հոգալուց: Անկախությունը հենց դա է, որ երկրի կառավարությունը, քաղաքացիները միասին աշխատեն և կարողանան գտնել այն ամենը, ինչը երկրի քաղաքացիների համար ապահովում է լավագույն հնարավորություններ: Հենց դրան է հանգում անկախության ողջ գաղափարը:

 – Վերջին տարիներին ԵՄ-ն ջանք չէր խնայում Հայաստանի հետ եվրաասոցացման հայտնի համաձայնագրի ստորագրման գործընթացն ավարտին հասցնելու համար, Հայաստանն էլ կարծես այդ փաստաթուղթը ստորագրելու ձգտում ուներ, սակայն ամեն ինչ ձախողվեց. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի որոշումից հետո ոչ միայն Բրյուսելի և ԵՄ հետ հարաբերությունները լուրջ հարված ստացան, այլև ընդհանրապես Արևմուտքի հետ Հայաստանը սկսեց ավելի զգուշավոր հարաբերվել, այդ թվում` ԱՄՆ հետ, ու քանի որ ԱՄՆ-ն ևս պաշտպանում էր Հայաստանի` ԵՄ-ին ասոցացվելու նախաձեռնությունը, կխնդրեի` գնահատեք սեպտեմբերի 3-ից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների ամբողջ հանգրվանը:

– Դուք իրավացի եք: Ես արդեն շուրջ երեք տարի է` այստեղ դեսպան եմ, և այդ ժամանակահատվածում Միացյալ Նահանգները միշտ պաշտպանել է Հայաստանի եվրաինտեգրման ուղին: Ես այդ ժամանակահատվածում հրապարակավ և մասնավոր հանդիպումների ժամանակ միշտ պաշտպանել եմ Հայաստանի եվրաինտեգրման, եվրաասոցացման մոտեցումը, քանի որ գտնում եմ, որ դա ճանապարհ էր, որ կարող էր դրական ելք ապահովել Հայաստանի համար: Սեպտեմբերին, ինչպես Դուք նշեցիք, նախագահը որոշեց հայտարարել, որ Հայաստանը անդամագրվելու է Մաքսային միությանը: Մենք հարգում ենք այդ որոշումը: Ամեն երկիր ինքն է որոշում կայացնում, թե ինչ միությունների, ինչ ընկերակցությունների է անդամագրվում: Ես ինքս չգիտեմ` ինչ պատճառներով Հայաստանը ԵՄ ճանապարհով ընթանալու մտադրությունը փոխեց և այլ ուղղությամբ ընթացավ: Ես ուղղակի այս գործընթացին հետևել եմ որպես Հայաստանի բարեկամ, որոշումների կայացման ընթացքին տեղյակ չեմ:

Ի՞նչ ենք փորձել անել մենք` Միացյալ Նահանգները, Եվրամիությունը. ես հիմա խոսում եմ ԱՄՆ մասին: Մենք փորձել ենք առաջարկել կառավարությանը, ընկերություններին` հետագա աշխատանք այնպիսի հարցերի շուրջ, որոնց իրականացման ուղղությամբ իրենց մոտ քաղաքական կամք կա: Մենք կառավարությունից, երկրի նախագահից սպասում ենք կոնկրետ որոշակի ազդակների` այդ հարցերի շուրջ աշխատելու պատրաստակամության վերաբերյալ, և նման ազդակների առկայության պարագայում պատրաստ ենք աշխատել տնտեսական, քաղաքական, անվտանգության և այլ հարցերին առնչվող ուղղություններով, եթե այդ ոլորտներում Հայաստանի կառավարության, ղեկավարության կողմից կա քաղաքական կամք:

 – Կարո՞ղ ենք ենթադրել, որ սեպտեմբերի 3-ի որոշումից հետո այդ կամքի անհրաժեշտ մակարդակն այլևս տեսանելի չէ, և ԱՄՆ-ն ու Արևմուտքն ակնկալում են այնպիսի ազդանշաններ, որոնք կհամոզեն արևմտյան պետություններին, որ Հայաստանը ցանկանում է հարաբերվել նրանց հետ քաղաքական, տնտեսական և, ինչու չէ, ինչպես նշեցիք, նաև անվտանգության ոլորտներում:

 – Թույլ տվեք ասել, որ սեպտեմբերի 3-ից հետո եղան հստակ ազդանշաններ: Օրինակ` անցյալ տարվա հոկտեմբերին նախկին վարչապետի կողմից հայտարարվեց քաղավիացիայի ազատականացման մասին, որը ցույց տվեց, որ կառավարությունը, երկրի նախագահն այս ուղղությամբ քայլեր են իրականացնում: Սա ոչ թե մեզ է օգուտ, այլ Հայաստանի ժողովրդին: Արդեն վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ ժամանակից ի վեր չվերթների քանակն է ավելացել, տոմսերի արժեքն է նվազել, ծառայություններն են բարելավվել, սա, ի դեպ, բերում է տնտեսական օգուտներ, նաև ազդանշան է երկրի ղեկավարության, նախկին վարչապետի և երկրի նախագահի կողմից: Մենք շարունակում ենք կառավարության հետ աշխատել քաղաքականության իրականացման հարցում և շարունակելու ենք հետևել այդ կարևոր քաղաքականության իրականացման ընթացքին: Մեկ այլ օրինակ է «Որոտան» ՀԷԿ-ն ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը վաճառելու մասին համաձայնությունը: Համաձայնությունը ստորագրվեց հունվարին, սակայն դա դեռ վերջնական չէ, որովհետև դեռ որոշ քայլեր պիտի կատարվեն, սակայն մենք ակնկալում ենք, որ համաձայնագիրն այնպես, ինչպես ստորագրվել է, կիրականացվի, և դա ևս մեկ ազդանշան կլինի: Եթե այդ համաձայնագրի հետ ինչ-որ բան չստացվի, դա շատ լուրջ ազդանշան կլինի արևմտյան ներդրողների համար, որը կխոսի նման խոշոր համաձայնագրեր իրականացնելու հարցում Հայաստանի հնարավորությունների, կարողությունների մասին:

 – Դուք շատ կարևոր հարցի անդրադարձաք, որը վերաբերում էր Հայաստանի անվտանգությանը: ՄՄ անդամ դառնալու որոշումը մեկնաբանելիս` Հայաստանի իշխանությունների շատ ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ նշում էին, որ Հայաստանն առաջնորդվել է իր անվտանգության շահերով: Դուք ասացիք, որ արևմտյան երկրների հետ համագործակցությունը կարող է լինել քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում: Ի՞նչ նկատի ունեք՝ հատկապես անվտանգության առումով համագործակցություն ասելով:

 – Երկու հիմնական ոլորտներ կան, առաջինը` Լեռնային Ղարաբաղի հարցն է անշուշտ, երկրորդը` ՆԱՏՕ-ն: ՆԱՏՕ-ի հատվածը հեշտ է, եկեք սկզբում այդ մասին խոսենք: Այստեղ գտնվելու ժամանակահատվածում պետք ասեմ, որ ես դրականորեն զարմացել եմ Հայաստան-ՆԱՏՕ սերտ հարաբերությունների հանգամանքով: Հայաստանը ՆԱՏՕ-ի համար հանդիսանում է գործընկեր, դաշնակից պետություն դեռ չի հանդիսանում, ՀԱՊԿ-ի նման չէ, բայց հանդիսանում է ՆԱՏՕ-ի գործընկեր: Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը, որին մասնակցում են հարյուրից ավելի զինծառայողներ Հայաստանից, նույն կերպ մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին նաև Կոսովոյի ուժերի կազմում,- շուտով թերևս կլինեն հայտարարություններ այն մասին, որ Հայաստանը միանալու է նաև ՄԱԿ-ի գործողություններին, մասնավորապես` Լիբանանում,- կարևոր ազդանշաններ են, որ Հայաստանը ցանկանում է անվտանգություն ապահովող երկիր լինել, ոչ թե սոսկ սպառող: Բացի այդ` նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն է ընթանում պաշտպանական բարեփոխումների համատեքստում, ուսուցման, սերժանտական կազմի արհեստավարժության ձևավորման ուղղությամբ: Անվտանգության ամենախոշոր հարցն, անշուշտ, Ղարաբաղյան հարցն է, վստահ եմ` Դուք այդ խնդրին առնչվող հարցեր կունենաք, ուղղակի նշեմ, որ Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն, շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ բանակցային լուծում գտնելու հարցում աջակցելու, օգնելու իր հանձնառությանը:

 – Քանի որ արդեն «Որոտանի» մասին խոսեցիք, ուզում եմ սպառել «Որոտանի» մասին իմ հարցադրումները, ապա անցնել Ղարաբաղին: «Որոտանը» կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար՝ որպես արևմտյան ներդրողների համար հուսալի գործընկեր երկիր: Այն անհանգստությունները, որ հիմա մենք տեսնում ենք Հայաստանի քաղաքական դաշտի տարբեր թևերի մոտ` ոչ իշխանական քառյակի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն հասցրեց դրա մասին արտահայտվել, որևէ միտում տեսնու՞մ եք, որ «Որոտանի» դեպքում արտաքին ուղղորդում կա` տապալելու համար ամերիկյան ընկերության հետ ձեռք բերված բանակցային ամբողջ փաթեթը:

 – Նախ` թույլ տվեք համաձայնեմ հարցադրման առաջին հատվածի` այս գործարքի կարևորության հետ, որ ցույց է տալու, թե Հայաստանը որքանով է պատրաստ, որքանով կարող է գործ ունենալ այսպիսի խոշոր, լուրջ գործարքների դեպքում: Ես տեսել եմ քառյակի հայտարարությունները, նախկին նախագահ Քոչարյանի հայտարարությունը, դրանք ինքնին խոսուն են, իսկ գործարքն ինքնին բավական բարդ, խոշոր գործարք է: Սա առաջին գործարքն է, առաջին արևմտյան ներդրումն է Հայաստանի էներգետիկ ոլորտում, սա առաջին անգամն է, որ Հայաստանը բանակցել է ամերիկյան ընկերության հետ, և ընկերության կողմից պահանջներն այլ են, քան եղել են մյուս ներդրողների կողմից: Այս գործարքը պատասխանատու ընկերության` «Կոնտուր Գլոբալ» ընկերության հետ, որն ունի իր իրավական պահանջները, բաժնետերերի առջև պատասխանատվություն, եկամտային ակնկալիքներ գործարքից, իր բնույթով տարբերվում է այն գործարքներից, որ մինչ այժմ Հայաստանն ունեցել է: Միացյալ նահանգների կառավարությունը այս գործարքի կողմ չի հանդիսանում, ես պայմանագրի բոլոր դրույթներին տեղյակ չեմ, և մենք որպես դեսպանություն այստեղ աշխատում ենք, որ Հայաստանի կառավարությունը և այդ ընկերությունը կարողանան վերջնականացնել այդ համաձայնագիրը:

Անցնենք Ղարաբաղին: Հայաստանում Ձեր ռուս գործընկերը, ով նույնպես Մինսկի խմբի անդամ երկիր է ներկայացնում, մեր լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, թե ինքը տեղյակ չէ Նախիջևանի կրակահերթերից, որոնց հետևանքով մենք զինվորներ ենք կորցրել, և որոնք կարծես չեն դադարում, մինչդեռ Դուք Ձեր անհանգստությունն էիք հայտնել դրանց կապակցությամբ: Ինչո՞ւ եք անհանգստացած, դա սոսկ անհանգստությո՞ւն է, թե՞ Դուք իրոք սպառնալիքներ եք տեսնում, որ այդ կրակոցները կարող են շատ ավելի մեծ զարգացման հանգեցնել:

– 1994 թվականին ստորագրված հրադադարի խախտումները բոլոր համանախագահների համար լուրջ մտահոգություն են, և մենք` բոլոր համանախագահներս, մասնավորապես ես կարող եմ խոսել ԱՄՆ անունից, պատրաստ ենք աջակցել կողմերին, որ ի վերջո խաղաղ բանակցային կարգավորում, լուծում տրվի այս հակամարտությանը: Այն երկար է տևել, ժամանակն է արդեն, որ այն լուծում ստանա, ցավալի է տեսնել, որ զոհեր են լինում` զինծառայողների, քաղաքացիական անձանց շրջանում, շփման գծի երկայնքով, և վերջին շրջանում դա նաև նկատվում է միջազգային սահմանների մոտ: Դա, անշուշտ, մեծ ցավ է նրանց ընտանիքների համար, իսկ ընդհանուր առմամբ` այս հակամարտությունը ողջ տարածաշրջանն է հետ պահում: Եթե հակամարտությունը կարգավորվի, սահմանները բացվեն, և տարածաշրջանի բոլոր երկրները միասին աշխատեն, սա կարող է լուրջ տնտեսական զարգացում բերել բոլոր երկրներին, հենց դա էլ մենք փորձում ենք անել` աջակցել, նպաստել կողմերին` խաղաղ բանակցային կարգավորում գտնելու հարցում:

– Մյուս կողմից` Ռուսաստանը, լինելով Մինսկի խմբի համանախագահող երկիր, զենք է վաճառում Ադրբեջանին, հարձակողական այնպիսի զենքեր, որ կարող են օգտագործվել Ղարաբաղյան հնարավոր պատերազմի ժամանակ: Հաշվի առնելով ուկրաինական պատերազմի և Ուկրաինայի ճգնաժամի օրինակով Ռուսաստանի հետ գործակցության մակարդակը, թե որքան հուսալի գործընկեր է Ռուսաստանն ԱՄՆ համար, հնարավոր համարո՞ւմ եք Ղարաբաղյան հակամարտության ճակատում համագործակցություն այնպիսի Ռուսաստանի հետ, որը հակամարտության կողմերից մեկին երեք միլիարդից ավելի զենք է վաճառում, որ կարող է օգտագործվել Ղարաբաղյան հնարավոր պատերազմի պարագայում:

– Այս հակամարտության շրջանակում Ռուսաստանի հետ մենք սերտորեն աշխատել ենք դեռ 1994 թվականից: Ռուսաստանը գործուն մասնակցություն է ունեցել, հյուրընկալել է մի շարք հանդիպումներ, և ես կարծում եմ` Ռուսաստանի հետ այս հարցի շրջանակներում մենք կարող ենք աշխատել: ՌԴ հետ մի շարք հարցերում մենք տարաձայնություններ ունենք, Ուկրաինան, անշուշտ, այդ ցուցակում առաջինն է: Նախագահ Օբաման, պետքարտուղար Քերին բազմիցս հայտնել են մեր դժկամությունը կատարվածի վերաբերյալ, նաև ներկայացրել են, թե մենք ինչպիսի հետագա ընթացք ենք ակնկալում այս ճգնաժամի լուծման առումով: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, չնայած այլ հարցերի հետ կապված` աշխարհի տարբեր վայրերում ունեն տարաձայնություններ, սակայն այս հարցում պիտի գտնեն աշխատանքային ընդհանուր եզրեր: ԱՄՆ համանախագահ, դեսպան Ուորլիքն աշխատելու է իր ֆրանսիացի և ռուս գործընկերների հետ` գտնելու ստեղծարար լուծումներ, որ կհանգեցնեն նրան, որ կողմերը քննության կառնեն, կբանակցեն հակամարտության կարգավորման տարրերը:

Ակնհայտ է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս փուլում ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական բանակցությունները բավական լուրջ անհանգստություն են առաջացրել Հայաստանում, և կասկածներ կան, որ այդ համագործակցությունը կարող է էապես հարվածել հայկական շահերին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ի՞նչ նպատակ ուներ Քարնեգի հիմնադրամում Ջեյմս Ուորլիքի հայտնի ելույթը, որով պարզապես հիշեցնում է Մադրիդյան սկզբունքների այն դրույթները, որոնք արդեն իսկ համաձայնեցվել էին հակամարտության կողմերի և համանախագահների հետ դեռևս 2007 թվականի աշնանը: Արդյո՞ք սա կանխարգելող և հուշող նշանակություն չուներ հակամարտության կարգավորման բոլոր կողմերի համար, մասնավորապես` Ռուսաստանի, ինչպես նաև Ադրբեջանի, որը վերջին շրջանում շատ ագրեսիվ կեցվածք է ընդունել ԱՄՆ նկատմամբ, որն ավելի առարկայացավ Ձեր գործընկերոջ` Մորնինգսթարի նկատմամբ Բաքվում:

 – Այդ ելույթը դեսպան Ուորլիքի կողմից լավ կշռադատված քայլ էր, որը երկու նպատակ էր հետապնդում: Առաջինն այն էր, որ բաց և ակտիվ քննարկում ծավալվի հակամարտությանն առնչություն ունեցող կողմերի ժողովուրդների շրջանում, և դա տեղի ունեցավ: Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակահատվածում՝ շուրջ մեկ տարվա ընթացքում դեսպան Ուորլիքը գտավ, որ թերևս բավարար չէ միայն կառավարությունների հետ խոսել այդ հարցի մասին, անհրաժեշտ է նաև շփվել հասարակությունների հետ և նրանց կարծիքն ու գնահատականը լսել: Դուք նշեցիք վեց տարրերի մասին, որոնք ընդունված փաստաթղթերից են և բոլորին հայտնի են: Ես արդեն երեք տարի է` Հայաստանում եմ, և անկեղծ ասած` չեմ կարող ասել, որ իմ ընկալմամբ դա այդպես է, որ Հայաստանում մարդիկ պատկերացնում են, թե համաձայնության ընդհանուր գծերն ինչպիսին են լինելու: Եթե համաձայնություն լինում է, գծերը հստակ նախանշված են, բայց ընկալումը հասարակության մեջ ես չեմ նկատել, իսկ Ադրբեջանի մասին չեմ կարող խոսել: Այդ ելույթով նա նպատակ ուներ հանրային բանավեճ ձևավորել, որպեսզի կողմերի ժողովուրդների համար ներկայացվեն ընդհանուր գծերը, հիմնարար սկզբունքները:

Երկրորդ նպատակը քիչ ավելի կոնկրետ էր: Այն է` ցույց տալ, որ ԼՂ ինքնավար մարզի բուն տարածքը և շրջակա տարածքները տարբեր հասկացություններ են, ցանկացած լուծման պարագայում ԼՂ կարգավիճակի հարցը պետք է դիտարկվի բուն տարածքի մասում` չներառելով յոթ շրջանները և դրանց միջից հանելով միջանցքը: Նրա մոտ այնպիսի տպավորություն կար, ես և դեսպան Մորնինգսթարը նույնպես նման տպավորություն ունեինք, որ այդ ամբողջ տարածքը դիտարկում են որպես մեկ ամբողջ միավոր, և այդ տարբերակումը կարծես թե մոռացության է մատնվում: Այդ տարբերակումը չէր ընդունվում, չկար ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ ԼՂ ժողովրդի կողմից, սակայն երբ այդ տարբերակումը չկա, խնդրին, հակամարտությանը հազիվ թե հնարավոր լինի լուծում ապահովել: Ես կուզենայի Ձեզնից լսել` արդյո՞ք այդ բանավեճը ծավալվեց, և արդյո՞ք այդ տարբերակումն այժմ ավելի հստակեցված է:

Հաջորդ հարցս վերաբերում է հայ-թուրքական գործընթացին. օրերս ՌԴ ԱԳ նախարարն էր Հայաստանում, և նա ևս խոսեց հայ-թուրքական գործընթացին սատարելու Ռուսաստանի պատրաստակամության մասին, մինչդեռ հայ-թուրքական հարաբերությունները, որ բավական լուրջ ընթացք ունեցան 2008 թվականից սկսած, եղել են կարծես առավելապես ԱՄՆ մենաշնորհը, և հետևողական ջանքեր են գործադրվել այդ հարաբերությունները հաստատելու ուղղությամբ: Այս պահին ԱՄՆ-ն կարո՞ղ է ներգրավվել այդպիսի փորձերի` հայ-թուրքական հաշտեցման ուղղությամբ Ռուսաստանի ջանքերի մեջ, և ինչպիսի՞ն կարող է լինել ԱՄՆ մասնակցությունն այդ դեպքում:

– Այո՛, ԱՄՆ-ն և պետքարտուղար Քերին ցանկանում են, որ ԱՄՆ-ն ներգրավված լինի այդ ջանքերին: Նախկին պետքարտուղար Քլինթոնը, ինչպես նշեցիք Դուք, ներկա է գտնվել 2008 թվականի արձանագրությունների ստորագրմանը` խիզախ որոշում երկու կողմից, ստորագրումը տեղի ունեցավ Ցյուրիխում: Եթե այդ արձանագրությունները հաստատվեին և իրականացվեին, դա իրապես շատ դրական քայլ կլիներ: Կրկին նպատակը Հայաստանի համար հնարավորությունների ապահովումն է. դա կբխեր Հայաստանի շահերից, նաև Թուրքիայի շահերից: Հայաստանը կկարողանար ինտեգրվել տարածաշրջանին, կկարողանար ավելի շատ երկրների հետ գործակցել և չսահմանափակվել գործընկեր երկրների նեղ շրջանակով: Այս հաշտեցումը կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի համար: Ես գուցե նաև ասեի, որ դա կօգնի ԼՂ բանակցային գործընթացին ևս, սակայն դա բոլորովին այլ թեմա է:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, մենք հնարավոր ամեն ինչ կանենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, կփորձենք այնպես անել, որ Թուրքիան վավերացնի արձանագրությունները, եթե դա դեռ հնարավոր է: Կփորձենք առաջ մղել, խրախուսել ցանկացած տեսակի երկխոսություն, ցանկացած` երկրի ղեկավարների, կառավարությունների, ժողովուրդների մակարդակում: Նաև որոշ տնտեսական քայլեր կարելի է ձեռնարկել, օրինակ` չվերթների իրականացում, երկաթգծի գործարկում, օպտիկամանրաթելային մալուխի հարցը կամ էներգիայի փոխանակման հարցը, դրանք նույնպես կարող են նպաստել հարաբերություններին: Պետքարտուղար Քերիի կողմից դեսպան Ռիկարդոնեն և ես հրահանգավորվել ենք ձեռնարկել հնարավոր ամեն քայլ այդ երեք ուղղություններով, որ կնպաստեն հարաբերությունների կարգավորմանը:

– Հայաստանը մտել է Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումների փուլ, մենք ակնկալում ենք միջազգային հանրության շրջանում ակտիվ ներկայացնել այն, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ: Հայաստանի նախագահը հրավիրել է Թուրքիայի հաջորդ նախագահին` ով էլ օգոստոսին ընտրվի այդ պաշտոնին, հաջորդ տարի այցելել Հայաստան: Հնարավո՞ր է, որ ԱՄՆ ջանքերով այդ այցն իսկապես հնարավոր լինի կայացնել, և ընդհանրապես՝ ԱՄՆ-ն ինչպե՞ս կնշի հարյուրամյա այդ տարելիցը, որի առիթով ամեն տարի ապրիլի 24-ին նախագահը հատուկ ուղերձ է ունենում: Հայերենով «Մեծ Եղեռն»-ից բացի, մենք ուրիշ արտահայտություն կարո՞ղ ենք լսել ԱՄՆ նախագահից:

– Ինչպես Դուք նշեցիք, մեր նախագահի կողմից ամեն տարի ապրիլի 24-ին հայտարարություն է լինում, և նախագահի պաշտոնավարելու ժամանակվանից ի վեր Օբաման հանդես է եկել հայտարարություններով, դրանք կարևոր և ազդեցիկ հայտարարություններ են: Հայտարարությամբ ընդունվում է այն փաստը, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայեր ջարդերի ու տեղահանության հետևանքով իրենց մահկանացուն են կնքել, և դա եղել է 20-րդ դարի մեծագույն ոճիրներից մեկը: Հաջորդ տարվա համար ես չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի հայտարարությունը, դա նախագահ Օբաման և պետքարտուղար Քերին կորոշեն, բայց հայտարարության հետ կապված մեկ-երկու կարևոր տարրեր էլ կան, որ վերաբերում են Ձեր հարցադրման առաջին մասին: Այդ հայտարարությամբ նաև կողմերին կոչ է արվում ընդունել, ճանաչել այն, ինչ տեղի է ունեցել 1915-1923 թվականներին, ԱՄՆ կառավարության կողմից այդ քայլը խրախուսվում է, որ ընդունվեն, ճանաչվեն այդ գործողությունները և դրանից բխող քայլերը: Մենք կփորձենք նաև շարունակել քայլեր ձեռնարկել, որ հաշտեցումը կայանա, ու նաև ճանաչման, ընդունման հարց լինի:

– Իսկ Թուրքիայի հաջորդ նախագահին օգնելու, նրան խրախուսելու առումով, որ այցելի Հայաստան, մենք կարո՞ղ ենք ակնկալել, որ ԱՄՆ-ն կարող է այդպիսի ջանքեր գործադրել, թե՞ ոչ:

 – Չգիտեմ ինչպիսի արձագանք կլինի, ինչպես հնարավոր կլինի այս հարցը դիտարկել Թուրքիայի ղեկավարների, ԱՄՆ ղեկավարների, պետքարտուղարի հետ հանդիպումների շրջանակում, չեմ կարող ուղղակի կանխատեսել, բայց ես կարող եմ ասել, որ մենք մշտապես խրախուսել, քաջալերել ենք փոխադարձ այցերը, փոխադարձ հանդիպումներն ու նաև հանդիպումները երրորդ երկրների տարածքում, ու կշարունակենք դա անել:

Տնտեսության մասին չենք կարող չխոսել: Ես գիտեմ, որ Ձեր գործունեության առանցքը տնտեսությունն է ու Հայաստանի տնտեսության զարգացումը: Գիտեմ, որ արդեն հասցրել եք հանդիպել ՀՀ նոր կառավարության ղեկավարի հետ: Դուք վերջերս նաև ԱՄՆ-ում հանդիպել էիք գործարարների հետ և առավելապես հայ գործարարներին խրախուսում էիք Հայաստանում ներդրումներ անել: Հայաստանում վերջին շրջանի զարգացումները հենց տնտեսության ոլորտում բավական ուշագրավ են: Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունենում գործարարների հետ, որտեղ նրանց հետ քննարկում է հարկային պարտավորությունները բարեխղճորեն կատարելու հարցը: Տպավորություն է, որ օրենքները բավարար չափով չեն գործում, ուստի անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի վարչապետի մակարդակով այդ հանդիպումներով հնարավոր լինի ստվերը հնարավորինս կրճատել` ի հաշվի բարեխիղճ հարկեր վճարելու: Մի կողմից` Դուք խրախուսում եք, որ ամերիկացիները, ամերիկահայերը գան Հայաստան, հավանաբար նրանց նաև խոստումներ եք տալիս, որ Հայաստանում ներդրումային անհրաժեշտ բարենպաստ պայմաններ են առկա, բայց մյուս կողմից` վարչապետի այս հանդիպումները և այլն, չեն վկայում բարենպաստ այն միջավայրի մասին, որ, վստահ եմ, Դուք էլ կուզեիք, որ լիներ, գումարած նաև այն, որ ամերիկահայերը, ովքեր լուրջ ներդրումներ են արել Հայաստանում, կորուստներ են ունեցել: Մենք չենք կարող մտաբերել մի դեպք, որ դատական կարգով անձի սեփականության պաշտպանության այնպիսի վճիռներ են կայացվել, որոնք կարող էին իրապես օրինակ լինել արևմտյան ներդրողների, ինչու չէ, հատկապես ամերիկահայերի համար` Հայաստանում առավել մեծ ներդրումներ անելու իմաստով: Դուք նոր կառավարության հետ Ձեր շփումներում հասցրե՞լ եք այս հարցերը բարձրացնել և վարչապետից հավաստիացում ստանալ, որ հնարավոր կլինի այսուհետ բոլորովին այլ պայմաններով, այլ միջավայրում կառուցել հարաբերություններն ամերիկացի կամ ամերիկահայ ներդրողների հետ:

 – Դուք իրավացի եք, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների խորացումը, առևտրի և ներդրումների մեծացումը մեր գերակա խնդիրներից է: Երբ ես սփյուռքի խմբերի հետ ԱՄՆ-ում հանդիպումներ եմ ունենում, ինձ միշտ հարցնում են` ինչով կարող ենք օգնել Հայաստանին, և ես նշում եմ, որ Հայաստանին օգնելու շատ եղանակներ կան, բայց ինձ համար առավել նախընտրելի, գերակա տարբերակն է, որ դա իրականացվի ներդրումների միջոցով, որ աշխատատեղեր ստեղծվեն Հայաստանի քաղաքացիների համար: Նրանց պատասխանը միշտ այնպիսին է, ինչպիսին Դուք նոր նկարագրեցիք, հարցնում են` թափանցի՞կ է արդյոք գործարար միջավայրը, արդարացի ու կանխատեսելի՞ են արդյոք հարկային և մաքսային վճարումները, արդյոք դատարաններն անկա՞խ են, արդյոք դատարանների վճիռները կայացվում են ըստ գործի փաստերի՞, էությա՞ն, թե՞ կան հովանավորության և այլ դրսևորումներ, իմ գործը նրանց այս ամենի վերաբերյալ հավաստիացումներ տալը չէ: Այն, ինչ ես անում եմ՝ լսում եմ նրանց այդ հարցադրումները, ապա վերադառնալով` դրանք ներկայացնում եմ Հայաստանի պատկան մարմիններին, կառավարությանը, քննարկում այստեղ գործող ընկերությունների, լրատվամիջոցների հետ, իմ նպատակն է, որ օգնենք իրար՝ օգնեք ինձ, օգնեմ ձեզ, որ ԱՄՆ-ն կարողանա օգնել` ներդրումներ կատարվեն Հայաստանում, որը փոխշահավետ կլինի, և խոսակցությունը միշտ հետաքրքիր է: Երբ ես այդ հարցերին անդրադարձ եմ կատարում, չեմ ուզում, որ ամերիկյան ընկերությունների կամ ներդրողների նկատմամբ հատուկ վերաբերմունք լինի, որ նրանց ինչ-որ լավություն արվի: Ամերիկյան ընկերություններին անձի կողմից հավաստիացումներ, հանդիպումներ չէ, որ անհրաժեշտ են, նրանք դիտարկում են համակարգը, համակարգային փոփոխությունները, որի պայմաններում բոլոր ընկերությունները` լինեն հայկական կամ օտարերկրյա, մեծ, թե փոքր, բոլորի նկատմամբ ապահովվի նույն վերաբերմունքը և խաղի հավասար պայմաններ` անկախ ընկերության չափից, տեղական կամ օտարերկրյա ընկերություն լինելու հանգամանքից: Մենք աշխատում ենք` երբեմն խրախուսանքի, երբեմն քննադատության միջոցով, նաև կարողությունների ձևավորման հարցում ենք փորձում աջակցել` ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման, դա անձնական մակարդակում չի լինում, այլ հաստատությունների: Աջակցում ենք նաև այդ հարցերում, որպեսզի արևմտյան ներդրողների համար ապահովվի հաջողությունը, դրանից ելնելով` Հայաստանը ծաղկում ապրի, և ձևավորվեն Հայաստանի համար այդքան անհրաժեշտ աշխատատեղեր, և տնտեսական զարգացում լինի:

– Ձեր ռուսաստանցի գործընկերն ասում էր, որ Հայաստանում կան ՀԿ-ներ` անուղղակի կերպով նշելով, որ դրանք ֆինանսավորվում են արևմտյան ներկայացուցիչների կողմից, որոնք սեպ են խրում հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Հաշվի առնելով, որ Հայաստանը ԵՏՄ անդամ դառնալու հայտ է ներկայացրել, միություն, որի անդամ են ժողովրդավարության բավական լուրջ խնդիրներ ունեցող երկրներ` Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, հաշվի առնելով նաև, որ ԱՄՆ-ն իր կարևոր գործառույթը Հայաստանում համարում է հենց քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մարդու իրավունքների ու խոսքի ազատության կայացումը և զարգացումը, հասկանալի է, որ այդ միության մեջ հնարավոր է` ճնշվեն և՛ քաղաքացիական հասարակությունը, և՛ մարդու իրավունքները, և՛ խոսքի ազատությունը: ԱՄՆ-ն ինչպե՞ս է պատրաստվում պաշտպանել այն ձեռքբերումերը, որ այդ ոլորտներում եղել են:

– Ուրախ եմ, որ Դուք ասացիք` պաշտպանել ձեռքբերումները, որովհետև` այո, իրապես Հայաստանն ունի ձեռքբերումներ այդ առումով: Երբ ես շփվում եմ ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության հետ, կան անկախ, իրազեկ, բաց արտահայտվող կառույցներ, ազատ մամուլի ու ընդդիմության հետ միասին` սա ևս մեկ օղակ է, որ հանդիսանում է ժողովրդավարության կրող սյուներից մեկը: Մենք կշարունակենք աջակցել` որտեղ հնարավոր է, քննադատել` որտեղ անհրաժեշտ է, կփորձենք խրախուսել, հորդորել և ապահովել միջազգային ստանդարտները: Դա իմ աշխատանքն է, ես դա իրականացնելու եմ: Որևէ այլ երկրի անունից չեմ կարող խոսել:

– Իսկ այն ուժերը, որ շատ փորձագետների կողմից գնահատվում են որպես 5-րդ շարասյուն` Ռուսաստանի կողմից Հայաստանում ներդրված, երբ նրանք հակաամերիկյան հայտարարություններով են հանդես գալիս, նրանց չե՞ք որակում որպես «հայ-ամերիկյան հարաբերությունների մեջ սեպ խրող»:

– Ուղղակի կրկնեմ այն, ինչ ասացի: Ես ուղղակի իրականացնում եմ իմ աշխատանքը, այլոց ասածներին անդրադարձ չեմ կատարում: Իմ նպատակն է, որ այստեղ զարգացնենք, ձևավորենք գործընկերություններ, խթանենք միջազգային արժեքները և հնարավորություններ ապահովենք Հայաստանի կառավարության, ժողովրդի համար:

– Ես չեմ կարող չխոսել Իրանի մասին: Մեր վերջին հանդիպումից հետո Դուք բավական զգուշավոր խոսեցիք Իրանի շուրջ զարգացումների մասին, բայց դրանից հետո տեղի ունեցան բավական լուրջ գործընթացներ, և համաձայնություններ ձեռք բերվեցին այդ երկրի հետ, որոնք մեծ հեռանկարներ են բացում ողջ տարածաշրջանի համար: Այս իմաստով` կուզեի իմանալ, որ բացի եվրոպական երկրներից, որոնք Հայաստանի և Իրանի հարաբերությունները բավական կարևորում են հատկապես Ռուսաստանից գազի ծավալների նվազեցման համընդհանուր ցանկության առկայության պայմաններում, ԱՄՆ-ն պատրա՞ստ է արդյոք Հայաստանը դիտարկել որպես հարթակ` Իրանի հետ համագործակցությունը խորացնելու, հասցնելու այնպիսի մակարդակի, որ կարող է Հայաստանի համար հեռանկարային լինել տնտեսության զարգացման առումով:

– Իրանը լուրջ խնդիր, լուրջ մարտահրավեր է տարածաշրջանի, ԱՄՆ-ի և միջազգային հանրության համար: Նախագահ Օբաման, նախկին պետքարտուղար Քլինթոնը, պետքարտուղար Քերին շատ հստակ հայտնել են մեր դիրքորոշումն այն մասին, որ մենք ուզում ենք տեսնել այնպիսի Իրան, որը կլինի միջազգային հանրության մաս, սակայն դրա համար կարևոր գործողություններ և որոշումներ պետք է կայացվեն Թեհրանի կողմից, պետք է ապահովվի Իրանի միջազգային հանձնառությունների կատարումը միջուկային հարցերի ասպարեզում և նաև որոշ այլ հարցերում: Մենք ողջունում ենք այդ միջանկյալ համաձայնագիրը, որ ստորագրվեց «Հնգյակ+1»-ի և Իրանի միջև, և մենք ակնկալում ենք, որ Իրանն ամբողջովին կկատարի այդ միջանկյալ համաձայնագրի պայմանները, որը մեզ հաջորդ քայլին անցում կատարելու հնարավորություն կընձեռի: Ինքս այդ բանակցություններում ներգրավված չեմ, շատ տեղեկատվության չեմ տիրապետում, բայց ինչպես Դուք ասացիք` Իրանը կարող է կարևոր գործընկեր դառնալ Հայաստանի և Եվրոպայի համար: Մենք գործընկեր պետություններին, որոնք Իրանի հետ կապեր ունեն, միշտ խնդրում ենք, որ իրենք այդ ուղերձները փոխանցեն: Այն երկրները, որոնք կապեր ունեն Իրանի հետ, մենք մեր այդ գործընկեր երկրներին հորդորում ենք խրախուսել Իրանին միջուկային պարտավորությունները իրագործելու առումով, որպեսզի այն սցենարը, որ դուք նկարագրեցիք, իրականություն դառնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում