Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն Իսլամական ութնյակի (D8)երկրներին առաջարկել է բարտերային համակարգ հաստատել միմյանց միջև:
Ըստ Ահմադինեժադի՝ բարտերային համակարգը կնպաստի միմյանց միջև առևտրի զարգացմանը և համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը: Ահմադինեժադն առաջարկել է նաև ստեղծել համատեղ ներդրումային հիմնադրամ և ընդլայնել D8-ի երկրների մասնավոր սեկտորների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնումը: Ահմադինեժադը կարևորել է D8-ի երկրների միջև արտոնյալ առևտրի մասին համաձայնագրի շուտափույթ կնքումը:
Հիշեցնենք, որ Իսլամական ութնյակի կազմում են Իրանը, Թուրքիան, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Պակիստանը, Նիգերիան, Մալայզիան ու Բանգլադեշը:








































