Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դիմումը Հրայր Թովմասյանին

ՀԱԿ ակտիվիստ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Առաքելյանն այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ 012 խցից դիմում է գրել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որի մեջ մասնավորապես ասվում է.

«Հանրահայտ փաստ է, որ ես՝ Տիգրան Սամվելի Առաքելյանս, 2011-ի օգոստոսի 9-ից ապօրինի գտնվում եմ կալանքի տակ: Չեմ ցանկանում դիմումը ծանրացնել քր գործում առկա փաստական հանգամանքներով: Ձեզ գրում եմ, որպես արդարադատության խորհրդի փոխնախագահի: Օրենքի հրամայական պահանջն է, որ Դուք դիմեք արդարադատության խորհրդին՝ դատավորներ Արմեն Դանիելյանին, Մհեր Արղամանյանին և Լիլիթ Թադևոսյանին լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմելու հարցով:

Կարգավորող օրենքի 19-րդ հոդվածի առաջին կետով՝ այն է.
/օրինականության կոպիտ խախտում թույլ տալը/ նշածս երեք դատավորները պետք է այլևս դառնան նախկին դատավորներ:
Հիմնավորում

1. Վերաքննիչ դատարանի կողմից մեր բողոքը ընդունվել էր վարույթ և պետք է այն քննվեր վերաքննության կարգով:

2. Առհասարակ որևէ քննություն չի իրականացրել վերադաս դատարանը:

3. Մերժվել են պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները:

4. Զրկված ենք եղել պաշտպանական ճառի իրավունքից:

5. Զրկված ենք եղել վերջին խոսքի իրավունքից:

6. Նշածս ապօրինությունները թույլ են տրվել բացահայտ, ներկա են եղել ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ոչինչ այլևս չեմ ավելացնում, քանի որ վստահ եմ, Դուք ինձնից ավելի լավ գիտեք կատարվածի մանրամասները:

Պահանջում եմ, որպես արդարադատության բարեփոխումների ջատագով և, ինչու չէ, շահագրգիռ անձ, հանդիպել ինձ և քննարկել նշածս հարցերի լուծման հնարավորությունները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում