ԱՄՆ-ում աճուրդի կհանվի այն սառցաբեկորը, որը դարձել է լեգենդար «Տիտանիկ» նավի խորտակման պատճառ: Ակնթարթային լուսանկարն արվել է մեկ այլ նավից՝ 1502 մարդու կյանք խլած ողբերգությունից երկու օր առաջ: Այս մասին հայտնում է The Sun-ը: Լուսանկարի վրա գրված է, որ այն նկարել է կապիտան Գուդ Ս. Ս. Էտոնիանը՝ 1912 թվականի ապրիլի 12-ին:
Սառցաբեկորի ձևը համապատասխանում է այն ուրվագծերին, որոնք արել էին աղետը վերապրած երկու ուղևորներ:
«Ես տարբեր լուսանկարներ եմ տեսել, որոնք, ըստ տեղեկությունների, եղել են «Տիտանիկը» խորտակած սառցաբեկորները: Ըստ իս՝ սա համապատասխանում է իրականությանը»,- ասել է փորձագետ Սեյնլի Լեհրերը:
Լուսանկարը աճուրդի կհանվի հաջորդ ամիս:









































