Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Սերմացու և թուխս գողացողների տրանզիտը Հայաստանում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարում է, որ էլեկտրաէներգիան պետք է թանկացնել, որովհետև ոլորտում մոտ 20 միլիարդ դրամի ֆինանսական ճեղքվածք կա:

Ռոբերտ Նազարյանը գիտի՞, թե ինչքան է Հայաստանի քաղաքացիների գրպանի կամ դրամապանակի ճեղքվածքը, որը իշխանություններն ավելի ու ավելի են մեծացնում իրենց ապաշնորհ տնտեսական և սոցիալական քաղաքականությամբ: Քաղաքացիների գրպանի կամ դրամապանակի ճեղքվա՞ծքը ով պետք է փակի, դրա մասին ո՞վ պետք է մտածի: Ընդ որում, եթե էներգետիկ համակարգում ճեղքվածքը առաջացել է ակնհայտորեն ապաշնորհ կառավարման և մի շարք այլ խորհրդավոր գործողությունների արդյունքում, այսինքն՝ հենց համակարգի իսկ մեղքով, ապա քաղաքացիների գրպանի ճեղքվածքը առաջացել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործունեության արդյունքում:

Մինչդեռ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են նախ մտածել իրենց իսկ քաղաքացիների գրպանում իրենց իսկ բացած ճեղքվածքները փակելու մասին և հետո նոր միայն՝ ռուսական սեփականություն հանդիսացող էներգետիկ ընկերությունների ճեղքվածքը փակելու: Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենց քաղաքացիների առաջ պետք է հաշվետու և պարտավոր լինեն, ոչ թե ռուսական ընկերությունների: Ռուսական ընկերություններն են պարտավոր հաշվետու լինել Հայաստանի առաջ, թե այդ ինչպես են կառավարել, որ առաջացել է մոտ 20 միլիարդ դոլարի ճեղքվածք: Ինչո՞ւ մինչև հիմա ոչ ոք չի իմացել այդ մասին, քանի՞ տարվա ընթացքում է այդ ճեղքվածքը գոյացել, ինչո՞ւ են թույլ տվել, որ այն մեծանա, եթե հնարավոր էր կանխել հենց սկզբից: Կամ՝ ինչո՞ւ չի կանխարգելվել, այսինքն՝ ինչո՞ւ հնարավոր ճեղքվածքի ռիսկերը չեն գնահատվել, եզրահանգումներ չեն արվել, կանխարգելիչ քայլեր չեն ձեռնարկվել, ահազանգ չի հնչեցվել, որ համակարգում կարող է ֆինանսական անկայունություն և ճգնաժամ լինել:

Այս ամենը պետք է իրականացնեին Հայաստանի իշխանությունները, այսինքն՝ հոգ տանեին Հայաստանում էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար: Սակայն, սրա փոխարեն, Հայաստանում հետևողականորեն խորացել է այդ ճգնաժամը, հետևողականորեն նվազել է ՀԷԿ-երի և ԱԷԿ-ի արտադրած էժան էներգիայի տեսակարար կշիռը, փոխարենն ավելացել է  «Գազպրոմի» գազով արտադրված թանկ էլեկտրաէներգիայի կշիռը, ինչի արդյունքում Հայաստանում էլեկտրաէներգիայի, այսպես ասած, ինքնարժեքը թանկացել է, և առաջացել է ճեղքվածքը:

Եվ այս ամենը տեղի է ունեցել լուռ, առանց որևէ աղմուկի՝ կարծես ոչ թե պետության էներգետիկ, ռազմավարական գերկարևոր համակարգի մասին է խոսքը, այլ մի հավաբնի, որի պատը ծակել են ու հավերի համար լցված կտից մի բաժակ տարել:

Սրան զուգահեռ՝ սերմացու գողացող մկների կամ թուխս գողացող աղվեսի հոգեբանությամբ իշխանական համակարգից այլ բան սպասելն անիմաստ է՝ պետք է սպասել միայն պարբերական ճգնաժամեր, որովհետև ըստ էության այս համակարգին թվում է, որ գողությունը բաժակ-բաժակ կատարելով՝ աննկատ է մնում, սակայն վերջում պարզվում է, որ մի ամբարը դատարկ է: Հերթով պարզվում են Հայաստանի Հանրապետության դատարկ ամբարները, որոնք լցնելու համար, սակայն, մտնում են քաղաքացիների՝ առանց այն էլ դատարկ գրպանները:

Այսինքն՝ արդեն, ըստ էության, գտնվել է հարստահարման նոր ձև՝ անուղղակի ձև: Ամբարը դատարկում են, հետո սպառնում ճգնաժամով, հետո մտնում են քաղաքացիների գրպանը և փորձում լցնել ամբարները՝ ձեռքի հետ էլ ներկայացնելով, թե՝ բա մեզ համար հո չե՞նք տանում՝ տանում ենք բոլորիս համար: Իրականում ամբարը հետո նորից դատարկելու են ու տանեն իրենց տները կամ, ավելի շուտ, դղյակները:

Այսինքն՝ տարբերությունն այն է, որ այլևս վերացվում է քաղաքացու գրպանից ուղիղ սեփական գրպան պրակտիկան: Ներդրվում է «ամբարային տրանզիտի» գաղափարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում