Նոյեմբերի 19-ին բարբարոսական գործողություն է կատարվել Սուրբ Սերգիի և Վակհի՝ 6-րդ դարի տաճարում: Դեպքը տեղի է ունեցել Կարա քաղաքում (Արևմտյան Սիրիա):
Դուռը կոտրելով՝ բարբարոսները գողացել են 18-րդ և 19-րդ դարերի ավելի քան 20 սրբապատկեր, հնագույն ձեռագրեր և եկեղեցական տարազներ: Բացի այդ, նրանք պղծել են գահն ու պատրաստվել տաճարից դուրս բերել 12-րդ դարի հայտնի որմնանկարը` «Մադոննա դել Լատեն»: Նրանք ցանկացել են իրենց մտադրությունն ի կատար ածել որմնանկարը պատից հեռացնելու միջոցով, ինչի հետևանքով այն մասամբ վնասվել է: Այս մասին հայտնում է Fides գործակալությունը:
Սիրիական ընդդիմության վերահսկողության ներքո գտնվող քաղաքում հարձակման մասին տեղեկության տարածումից հետո շատ ընտանիքներ, համայնքների ղեկավարներ, տարբեր կրոնների ներկայացուցիչներ եկել են տաճար՝ իրենց համերաշխությունն արտահայտելու հունակաթոլիկ հոգևորական Ժորժ Լուկասին:
Նոյեմբերի 22-ին դիմակավորված մարդկանցով բեռնատարը մոտեցել է տաճարի շենքին: Եկվորները հանդիպում են խնդրել հոգևորականի հետ և ասել. «Մենք չենք պաշտպանում մեր ընկերների արածը: Խնդրում ենք, ներեք մեզ: Մենք մեկ հասարակություն ենք, մեկ ժողովուրդ, մեկ ազգ: Մենք պատասխանատու ենք Ձեր անվտանգության համար, պատասխանատվություն ենք կրում Ձեզ համար»:
Գողացված իրերի մեծ մասը վերադարձվել է եկեղեցի:






































