Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոյեմբերի 30-ին այցելելու է Երևան: Սաակաշվիլին Երևանում մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության (ԵԺԿ) երկրորդ գագաթնաժողովին:
Այդ կապակցությամբ Երևան են այցելելու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն և ԵԺԿ նախագահ Վիլֆրենդ Մարտենսը, որոնք ռուսական լրատվամիջոցի բնորոշմամբ՝ Սաակաշվիլիի ակտիվ համակիրներն են:
ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջին գագաթնաժողովն այս տարվա հուլիսին անցկացվել էր Բաթումում:








































