Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում ձերբակալվել են մի շարք հսկիչներ ու սպաներ այն բանտում, ուր մահացել է բլոգեր Սաթթար Բեհեշթին: Հետաքննության շրջանակներում հարցաքննվել են նաև տվյալ բանտում գտնվող բանտարկյալները:
Իրանցի բլոգերը սեփական տանը ձերբակալվել էր հոկտեմբերի 30-ին, և ինչպես հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, բլոգերն օրեր առաջ բանտում մահացել է կտտանքների հետևանքով: Բլոգերի մահվան գործով հետաքննություն է սկսվել: