Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը միասնական սակագին են սահմանում Silk Wind նախագծի շրջանակներում բեռնափոխադրումների համար: Այս մասին հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի ու հաղորդակցության նախարարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ միասնական սակագնի ներդնումը հանդիսանում է մրցունակ երթուղու ստեղծման առանցքային հարցերից մեկը. «Այն կնպաստի սակագնային թափանցիկ քաղաքականության իրականացմանը, ինչն անհրաժեշտ է վստահելի գործարար երկխոսություն ծավալելու և պոտենցիալ հաճախորդներ ներգրավելու համար»:
Silk Wind նախագծի գործարկումը հնարավոր կլինի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի շահագործման հանձնվելուց հետո: Silk Wind նախագիծը նախաձեռնվել է TRACECA նախագծի շրջանակներում: Silk Wind նախագծի մասնակից երկրներն են Ղազախստանը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը:











































