Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից Ստամբուլ վերադարձող վարչապետ Ռեջեփ Էրդողանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարի խնդրին.
«Զենքը կամավոր վայր դրած ահաբեկիչները կարող են լքել Թուրքիայի տարածքը և մեկնել արտերկիր: Եթե ահաբեկչական կազմակերպությունը հայտարարի ժամանակավոր զինադադար, ապա դա բավական չէ հարցի լուծման համար: Ժամանակի ընթացքում զենքի ձայնը կարող է վերստին հնչել: Անհրաժեշտ է, որ ահաբեկիչները վերջնականապես վայր դնեն զենքը, ինչի շնորհիվ կկարողանան մեկնել տարբեր երկրներ»:









































