Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին թարմացված Սահմանադրական հռչակագրի ընդունումից հետո հրապարակել է նոր «Օրենք հունվարյան հեղափոխության պաշտպանության մասին»: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում անելով պետության ղեկավարի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Յասիր Ալիին:
Մասնավորապես, Մուրսիի հրամանագիրը նախատեսում է հեղափոխության օրերին ցուցարարների սպանության մեղավորների և նրանց դեմ հարձակում և ծաղր հրահրողների կրկնակի դատավարությունների սկսելը:
Համաձայն նոր օրենքի՝ Եգիպտոսում կստեղծվի այսպես կոչված Հեղափոխության պաշտպանության դատախազությունը, որն աշխատանքի կանցնի բոլոր նահանգներում և դատարաններում ՝ պատժելու հեղափոխականներին սպանողներին:







































