«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում

Իմ երգը միայն իմ մասին չէ. Էմմա Պետրոսյանը բացում է փակագծերը

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է երգչուհի, երգահան Էմմա Պետրոսյանը:

-Ուղիղ երկու տարի առաջ՝ այս օրերին, մեր հյուրն էիք, երբ հետևյալ միտքը հնչեցրիք.«Ուզեմ թե ոչ՝ ինչ-որ դադար է ստացել իմ երգը ոչ իմ պատճառով:Ժամանակի խառնաշփոթը սկսեց խանգարել»: Երկու տարվա ընթացքում ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում, և արդյոք այդ խառնաշփոթը այսօր շարունակո՞ւմ է խանգարել Ձեզ:

 -Ե´վ այո, և՛ ոչ: Բայց այսօր տարօրինակ ձևով պետք է ստորակետ դնեմ անցյալ բոլոր տեսակ անհանգստություններին: Ինչ-որ պահ է առաջանում կյանքում, երբ բազմակետեր են առաջանում` ուզում ես, թե չես ուզում՝ պետք է ապրես այդ բազմակետերը: Բայց այսօր, կարծում եմ, կուտակումներս, ապրումներս այնքան շատ էին, որ առաջացան հետաքրքիր մտքեր, աշխատանք, ստեղծագործական նոր լիցքեր։ Հուլիսի 10-ին Կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ կլինի իմ մենահամերգը, որին սպասել եմ շատ երկար: Գուցե իմ ապրած և չապրած ստեղծագործական բոլոր տարիները կգան և հուլիսի 10-ին կլինեն բեմի վրա: Այնպես որ, այս բազմակետերը հետաքրքիր լուծումներ բերեցին, և ինչո՞ւ չէ, ես իմ մեջ ինքս ինձ համար նոր Էմմա բացահայտեցի «Սև դառը շոկոլադ» ներկայացումով, որովհետև այն, ինչ ես գրեցի, և այն, ինչ որ բեմից արդեն տեսա, ինձ համար շատ անսպասելի էր, շատ հուզական և շատ պարտավորեցնող, այսինքն` մի նոր Էմմա, որի մասին ես չգիտեի:

 -Այսինքն` նոր տաղանդ բացահայտեցիք Ձեր մեջ:

 -Չէ´, չեմ ուզում տաղանդ բառն այս պահին օգտագործել: Գիտեք` շատ հետաքրքիր ստացվեց, այսինքն` գուցե սա նաև Արամից եկած ազդակ էր, ազդեցություն, որ ինքն անվերջ ուզում էր ունենալ մոնոներկայացում հատկապես վերջին տարիներին և պիես փնտրում էր, անընդհատ փորձում էր հասկանալ, թե ինչ պիեսում կարող էր լինել ինքը: Բայց եթե չլինեին այդ կուտակումները, ես դժվար թե անեի այն, ինչ արեցի:

 -Երգարվեստում շարունակվո՞ւմ է արդյոք այդ լճացումը։ Երբ խոսում ենք կոնկրետ շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներից, շատերն արձանագրում են, որ այսօր շոու բիզնեսն ուղղակի վերջացել է, 90-ական թվականների այն բումը, որը կար, այսօր վերջացել է արտագաղթի և շատ այլ պատճառներով: Շատ երգիչներ այսօր ուղղակի գերադասում են դրսում, արտասահմանում աման լվանալ, բայց Հայաստանում շոու բիզնեսի մեջ չլինել: Ինչպե՞ս եք բացատրում այս խնդիրը:

-Կարծում եմ՝ ամեն ինչ իր ազդեցությունն ունեցավ` և´ արտագաղթը, և´ սոցիալական վիճակը, և´ հեռուստատեսային ամենատարբեր երաժշտական հաղորդումներ, որոնք կարծես կանգնեցրին համերգ գնալու ցանկությունը, ձգտումը և կարևորությունը: Բազմաթիվ հեռուստաալիքներում այսօր կան երաժշտական հաղորդումներ, որտեղ կարող ես լսել լավ երգիչների, նաև բաներ, որոնք հեչ պետք չէ, որ բարձրանան բեմ, բայց յուրաքանչյուր մարդ իրավունք ունի այդ փորձն անելու: Կստացվի, թե ոչ՝ կյանքը ցույց կտա, և անհատը կհասկանա՝ դա պե՞տք էր արդյոք, թե՞ ոչ: Բայց սա կանգնեցրեց կարծես համերգ գնալու գեղեցիկ ավանդույթը, և, ինչպես նշեցի, գուցե և սոցիալական վիճակն է դեր խաղում, գուցե և արտագաղթը: Բայց, այդուհանդերձ, ես կարևորում եմ մի բան՝ որ սկսեց բացակայել բեմից այն կարևորը, որը կկանչի ինձ համերգասրահ:

Ժանրերն այնքան շատ խառնվեցին իրար, այնքան շատ եկավ ոչ այն երգը, որը պետք է հնչի հեռուստատեսությունից հեռուստատեսություն, որ ինքը սկսեց դառնալ ամենուրեք հնչող` մեքենաներում, խանութներում, ամենուր, և կարևորությունը, իր փայփայված տեսակը դարձավ ոչ փայփայած: Իհարկե, ոչ բոլոր անունից եմ ես դա հնչեցնում, որովհետև Ռոբերտ Ամիրխանյանն ունի ֆանտաստիկ երգ, կոչվում է « У песни тоже есть душа», հանճարեղ միտք է սա, և այդ հոգին, որ ունի այդ երգը, շատ-շատ կարևոր է անձի համար:

Երգարվեստի մեջ առաջացան էլեմենտներ, որոնք պետք չեն հոգուն, բոլորովին պետք չեն: Ես դա շատ համարձակությամբ եմ ուզում ասել, որովհետև մենք առանց հոգու ոչինչ ենք, ինչպես նաև մենք առանց երգի և երաժշտության ենք ոչինչ, որովհետև այն երգը, որը հայի երգն է, ազնվագույն աղոթքի պես մի բան է ինձ համար…

-Թաթուլն էլ է ասում «իմ երգը հոգուց բխած երգ է, շատ հայերի սրտերին, շատերին կպնում է»:

 -Սա գուցե և իմ ինքնապաշտպանությունն է, բայց քանի որ ես անցել եմ, եթե թույլ կտաք ասել՝ դասական դպրոց, ինձ համար սկիզբն ու վերջն այստեղ է սկսվում և վերջանում, այսինքն` իմ շարահյուսության բոլոր արմատները` և´ կանոնի, և´ մտածողական, գալիս են դասական դաստիարակությունից: Ես չեմ ուզում որևէ մեկին փնովել կամ ասել, թե որն է լավ, կամ որն է վատ, բայց ես ուզում եմ, որ բոլորը կարողանան տարանջատել այն երգը, որը հնչում է ռեստորանում, որը, ըստ իս, չի կարող լինել կրթական, հեռուստաալիքներից հնչող երգ, պարի եղանակը չի կարող անվերջ ինձ համար լինել հոգու երգ: Եվ դրա համար ես ուզում եմ, որ շատ բաներ ֆիլտրվեն, և ուրախ եմ, որ այսօր կա այս լռությունը։ Միայն այս ճանապարհով գուցե կգնանք ֆիլտրման:

-Այսինքն` լռությունի հետո կգա այդ…

-Կգա անպայման, որովհետև, ինչպես ասացի, մեր երգը հոգու երգ է, իսկ հոգին անվերջ պետք է երգի և խոսի: Գուցե ինքը կլռի, գուցե ինքը անցման փուլ է ապրում՝ ուր պետք է գնա վաղը, ինչի մասին պետք է երգի, ինչի´ մասին, երգը «մասին» պետք է ունենա:

 -Ինչի՞ մասին է պետք երգել այսօր` այսօրվա՞ մասին…

-Որպես Էմմա՝ միշտ շատ եմ կարևորում մարդ անհատին, որովհետև մարդ անհատի արժեքը և կարևորությունը անսահման են: Եվ յուրաքանչյուր մարդու միջից եկած ասելիքն է ինձ համար ազդեցիկ: Սրանք միայն իմ մտորումները չեն, իմ մասին չեն միայն, իմ խոսքը, իմ երգը միայն իմ մասին չեն, իմ գրածն իմ մասին չէ միայն, ես չեմ կարող լինել մեկ, ես մեկ եմ, բայց ես ապրում եմ միլիոնավոր թելերի բաբախումով, որովհետև ես այդպես եմ սիրում ապրել, այդպես եմ ուզում ապրել և կարևորում եմ այդպես ապրելը:

 -Էմմա´, «Սև դառը շոկոլադ» ներկայացումը տղամարդ-կին փոխհարաբերությունների մասին է, չակերտները շատ չբացելով` այնուամենայնիվ, ի՞նչ է սերը Ձեզ համար:

 -Ինչպես ես արդեն նշեցի, վերջին ժամանակներս մոլորակն ապրում է ինձ և բոլորիս համար շատ ցավալի ժամանակներ: Գուցե և միշտ է ունեցել այդ ցավալի ժամանակները, մենք ուղղակի ներկա ենք այսօրվան, և ուղղակի ժամանակը փոխել է մեր արտաքին տեսքը, հագուստը և այլն: Մարդը միշտ նույնն է բոլոր ժամանակներում, և´ պայքարը, և´ խանդը, և´ նախանձը, և´ սերը, և´ բաժանումը, և´ միացումը, և´ դավաճանությունը նույնն են: Բայց ինչքան ենք մենք անցնում ճանապարհ, որպեսզի հասկանանք, թե այդ ինչ սիրուց եկանք և գնում ենք դեպի ինչ սեր, այսինքն` տիեզերքի այս հավիտենականության մեջ մեր յուրաքանչյուրիս դերն ինչքան է կարևոր:

Եվ ամենակարևորը գուցե կին-տղամարդ փոխհարաբերությունն է, որովհետև այստեղից է սկիզբն ու վերջը բոլորիս: Ներման գաղափարն է այն, ինչը կարևորում եմ: Իհարկե, բոլորն ունեն խնդիրներ, բոլորն ունենում են չհասկանալու պահեր, բայց հետո անցնում է ժամանակ, երբ հասկանում ես, որ եթե ես, այ, այս նախադասությունն այսպես չշարահյուսեի, եթե այս պահին ես ժպտայի, գուցե և ամեն ինչ կանցներ: Չեմ ուզի, որ բաց թողնվեն պահեր, որոնք հետո կարող են լինել կարևոր և ճակատագրական: Գուցե հենց սա է ինձ թելադրել այն ողջ ասելիքս, որ ես ներկայացրել եմ պիեսում:

 -Կարողացե՞լ եք միշտ ճիշտ պահին զգալ այդ ասելիքը:

-Իհարկե ոչ: Ես էլ նույն մարդն եմ, որն ունի բազմաթիվ սխալներ, ունեցել է նաև բարձր նոտաներ, անպայմանորեն ունեցել է նաև փակվելու տրամադրություն: Բայց գուցե և անմիջապես միանում է ինչո՞ւ հարցը, իսկ եթե մի անգամ այս մյուս հատվածի՞ց նայեմ ինձ, եթե կողքի՞ց նայեմ ինձ, եթե մինչև տասը հաշվեմ, հետո նոր գնահատական տամ: Այ, այս «իսկ եթե»-ն շատ է ապրում Էմմայի ներսում:

-Ի՞նչ է ազատությունը Ձեզ համար` ազատություն ընտանիքում, ազատություն հասարակության մեջ, ազատություն ստեղծագործելիս: Ազատության ինչ-որ սահման կա՞ Ձեզ համար: Ասում են, որ միայն ազատ մարդը կարող է ստեղծագործել:

 -Ես համաձայն չեմ: Ազատություն ասելով՝ ի՞նչ ենք հասկանում: Բանտախցում ապրողն էլ անսահման ազատություն ունի:

 -Չէ´, գիտակցական ազատություն:

-Գիտակցական ազատություն, այսինքն` մարդ, ով չունի քայլելու դաշտեր, ծովեր, օվկիանոսներ, ինքն ունի մի փոքր խուց, բայց ինքն ունի հոգու և մտքի անսահման թռիչք, որն էլ հենց ազատությունն է: Եվ այս ազատությունն էլ կարող է քեզ հասցնել՝ ուր ուզում ես: Բայց եթե ուղղակի ռեալ ազատության մասին խոսենք, այսինքն` ուղղակի պատկերացնենք, թե ազատությունն ինչ է իրենից ներկայացնում` և´ գոյություն ունի, և´ չունի, դու ես քեզ համար ստեղծում ազատության այդ սահմանները, ինքդ ես որոշում, թե ինչքան պետք է չափես, ունես չափման միավոր, թե չունես, որովհետև այդ ռեզինը միշտ, միշտ կարելի է ձգել, իհարկե, մի տեղումայն անպայման կկտրվի, բայց ունի այդ տեղը: Այսինքն` դու քո ներսի ազատությունն էլ կարող ես անվերջ, անվերջ բացել, եթե դու գնում ես ազատության թարգմանությանը:

 -Վերջին օրերին ամենաքննարկվող թեման Գառնու տաճարում, Զվարթնոցի տաճարում միջոցառումներն էին, երբ մի դեպքում Կենտրոնական բանկը, իսկ մյուս դեպքում՝«Տրոյկա Դիալոգը» միջոցառումներ կազմակերպեցին: Ինչի՞ հետևանք էր սա:

-Առաջին հերթին՝ սա բացթողում է: Եթե մենք ուզում ենք ունենալ ինչ-որ միջոցառում ինչ-որ ազդեցիկ միջավայրում, և այդ միջավայրը թույլ է տալիս, այն կանոնադրություն պետք է ունենա, իսկ եթե կանոնադրությունը թույլ չի տալիս, ուրեմն չպետք է ունենալ ոչ մի բան:

-Այսինքն` եթե այդ ամենն արվեն ճաշակով, ճիշտ, նրբորեն մոտենային…

-Ես Նուռի աշխատանքների ցուցադրությունն եմ հիշում, որ ֆանտաստիկ գեղեցիկ էր, և, ինչու ոչ, այնտեղ կարող էին լինել և սեղաններ, որոնք կապահովեին որոշակի թեթև սնունդ, և համահունչ արտաքին, հագուստ: Մենք ունեցել ենք բաց երաժշտության փառատոն և ունեցել ենք համերգներ Արամ Ղարաբեկյանի հետ միասին, աննարագրելի գեղեցիկ: Ւնչո՞ւ ոչ, այս ավանդույթը պետք է շարունակվի: Ինչ վերաբերում է ծնունդ և հարսանիք, մի քիչ չեմ կարողանում տեղավորվել այդ ամենի մեջ, որովհետև այն երաժշտությունը, որ բերում է մեր ծնունդների և հարսանիքների երաժշտությունը և Գառնու տաճարը… աբսուրդ է, սա անթույլատրելի բան է։ Չեմ կարծում, որ մենք կունենանք հարսանիքներ, որտեղ կհնչի…

 -Դասական…

-Սիմֆոնիաներ, կամ Մոցարտի կամ Վաչե Սարաֆյանի ստեղծագործությունները և այլն, չի լինի նման բան։ Եթե լինի ես …

 -Երկու ձեռքով կողմ կլինեք:

 -Դուք չեք պատկերացնի, թե դա ինչքան գեղեցիկ է: Մենք բոլորս տեսել ենք ֆիլմեր և ինչ-որ նկարահանումներ, որտեղ միջոցառումներ են անցկացվել շքեղ հագուստներով և գեղեցիկ միջավայրում, և սա գեղեցիկի կարևորություն է, գեղեցիկի գոյություն է, բայց նորից եմ ասում, վերադառնալով ազատության սահման և չսահմանին, այսինքն՝ թե ինչ կարող է անել մարդը և որտեղ, և ինչը իրավունք ունի անելու:

 

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում