ՄԱԳԱՏԷ-ի նախկին գլխավոր տնօրեն Մուհամմեդ էլ-Բարադեյը քննադատության է ենթարկել Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի որոշումը՝ սեփական լիազորություններն ընդլայնելու վերաբերյալ:
«Այսօր Մուրսին ընդլայնել է իշխանությունը: Նա իրեն հռչակել է Եգիպտոսի նոր փարավոն»,- նշել է Էլ-Բարադեյը՝ Twitter-ի իր միկրոբլոգում:
«Այս որոշումը խոշորագույն հարված էր մեր հեղափոխությանը: Հետևանքները կարող են հրեշավոր լինել»,- հավելել է ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավարը, ով ակտիվ մասնակցություն ունի Եգիպտոսի քաղաքական կյանքում:
Մուրսին հինգշաբթի օրը մի շարք որոշումներ է կայացրել իր լիազորությունների ընդլայնման վերաբերյալ: Մուրսին նաև հրահանգ է տվել, որ այսուհետ խորհրդարանի վերին պալատն իրավունք չունի ցրել ասամբլեան, որը զբաղվում է նոր սահմանադրության ստեղծմամբ:








































