Դուբայում բրիտանուհի Ռեբեկա Բլեյքը և իռլանդացի Քոնոր Մակրեդմոնդը դատապարտվել են երեք ամսվա ազատազրման տաքսիում սեքսով զբաղվելու համար, հաղորդում է The Daily Mail-ը:
Ինչպես հաղորդել է դատապարտյալների փաստաբանը, նրանք պետք է վճարեն նաև 1634 դոլարի տուգանք:
Դատապարտյալները չեն ընդունում իրենց մեղքը և հայտարարել են, որ տաքսիում սեքսով չեն զբաղվել, սակայն խոստովանել են, որ եղել են ալկոհոլի ազդեցության տակ:
Նրանք պատրաստվում են բողոքարկել վճիռը:











































