Ֆրանսիական «Պարիս-Սեյնտ Ժերմեյն»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն համեմատականներ է անցկացրել իր թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի, Լեո Մեսսիի ու Քրիշտիանու Ռոնալդուի միջև:
«Զլատանը Մեսսիի ու Ռոնալդուի մակարդակի խաղացող է: Բայց պետք չէ նրան առանձնացնել թիմում: Նա թիմային խաղացող է, ով ամեն ինչ անում է՝ ելնելով թիմի շահերից:
Կարծում եմ՝ նա արժանիորեն է գտնվում «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակում», – Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում RMC-ն:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը ու Լեոնարդոն միասին աշխատել են նաև «Միլան»-ում, որտեղից էլ բրազիլացին լավ ճանաչում է Զլատանին:








































