Միջազգային քրեական դատարանն օրդեր է տրամադրել Կոտ-դ’Իվուարի նախկին առաջին տիկին Սիմոն Գբագբոյի ձերբակալման համար: Կնոջը մեղադրում են մարդկության դեմ գործած հանցանքների համար:
Համաձայն օրդերի՝ նա քրեական պատասխանատվություն է կրում սպանության, բռնաբարության, սեռական բնույթի այլ հանցանքների, անմարդկային արարքների և հետապնդումների համար:
Սիմոնա Գբագբոն՝ Կոտ-դ’Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյի կինը, արդեն Միջազգային քրեական դատարանի կողմից մեղադրվել է մարդկության դեմ գործած հանցանքների, ներառյալ՝ բռնաբարությունների և սպանությունների համար: Նրա ամուսինը ևս կապ ունի ավելի քան 3 հզ. մարդու սպանության հետ:
Հիշեցնենք, որ միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության տվյալներով՝ առևանգված և կտտանքների ենթարկված կոտդիվուարցիների թիվը միայն այս տարվա ընթացքում հասել է 200 հոգու:









































