Ֆուտբոլի Սլովակիայի ազգային հավաքականի ու «Լիվերպուլ»-ի պաշտպան Մարտին Շկրտելը խոսել է թիմակցի՝ Լուիս Սուարեսի մասին:
«Հրաշալի է, որ նա մեր թիմում է, քանի որ ինձ համար նա Պրեմիեր Լիգայի լավագույն հարձակվողն է: Ուրախ եմ նրա համար: Սուարեսը շատ լավ է խաղում՝ գոլերի հեղինակ դառնալով: Հույս ունեմ՝ նա նույն կերպ կշարունակի հանդես գալ: Ամեն օր՝ մարզումների ժամանակ, ես խաղում եմ նրա դեմ և կարող եմ փաստել, որ շատ բարդ է կանգնեցնել Սուարեսին: Համոզված եմ՝ Պրեմիեր Լիգայի ցանկացած պաշտպանի Սուարեսը կարող է մղձավանջի մեջ գցել: «Նյուքասլ»-ի դեմ խաղին նրա խփած գոլը լավագույններից էր, որ երբևէ տեսել եմ»,- Sky Sports-ը մեջբերում է Շկրտելի խոսքերը:









































