Ես չգիտեմ, թե հայերն ինչպես են վերաբերվում Առնո Բաբաջանյանի արձանին, սակայն ես այն շատ եմ սիրում: Դրանում այնքա՜ն բան կա այն Առնոյից, որին այդքան լավ էի ճանաչում: Ես հպարտ եմ, որ նրան ճանաչել եմ. մենք ընկերներ էինք: Անդրադառնալով Կարապի լճի մոտ տեղադրված Առնո Բաբաջանյանի արձանին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգիչ Իոսիֆ Կոբզոնը:
«Երբ նայում եմ այդ արձանին, ես տեսնում եմ Առնոյին… Գիտե՞ք, ես տեսնում եմ նրա զգացմունքները, նրա դեմքը, էներգետիկան, շարժումները»,- խոստովանեց երաժիշտը՝ նշելով, թե լսել է կարծիքներ, որ արձանը հաջողված չէ:
Ըստ Կոբզոնի՝ այդպես կարող են խոսել միայն այն մարդիկ, ովքեր չեն ճանաչել Առնոյին:









































