«Բոլթոն»-ի նախկին կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան չի բացառում, որ կարող է վերադառնալ մեծ ֆուտբոլ, չնայած իր՝ մարզական կարիերան ավարտելու մասին որոշմանը:
Հիշեցնենք, որ 24-ամյա անգլիացին ստիպված էր ավարտել մարզական կարիերան խաղադաշտում ունեցած սրտի նոպայից հետո՝ Անգլիայի Գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպման ժամանակ: Բժիշկները մեծ դժվարությամբ փրկեցին կիսապաշտպանի կյանքը:
«Հնարավոր է՝ 2 տարի հետո վերադառնամ մեծ ֆուտբոլ, եթե սրտի հետ կապված խնդիրներ չունենամ: Հավատում եմ, որ ակումբներից մեկն ինձ պայմանագիր կառաջարկի:
Հիմա ես շարունակում եմ վերականգնվել՝ հավատալով, որ կարող եմ վերադառնալ»,- Մուամբայի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:







































