Tuesday, 07 05 2024
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել

Կոբզոնը խոստովանում է, որ Հայաստանի հետ իրեն շատ բան է կապում

Շատ ուրախ եմ, որ Երևանում եմ, ուրախ եմ, որ դարձյալ ելույթ եմ ունենալու Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, որտեղ ելույթ եմ ունեցել, երբ դեռ այս սրահը չէր կրում Արամ Խաչատրյանի անունը: Ես նրա հետ ծանոթ էի դեռ Մոսկվայից ու բազմիցս հանդիպել եմ: Ինձ համար հուզիչ է հանդես գալ այս բեմում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը, ով խոստովանեց, որ Հայաստանի հետ իրեն շատ բան է կապում:

Կոբզոնը խոստովանեց, որ իր ստեղծագործական կյանքի ընթացքում համագործակցել է բազմաթիվ հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Դոլուխանյանի, Միքայել Թարիվերդիևի, Ալեքսեյ Հեքիմյանի, Առնո Բաբաջանյանի, Գեորգի Մովսիսյանի հետ, որոնցից շատերի հետ ընկերական ջերմ հարաբերություններ է ունեցել ու վերջիններիս ստեղծագործություններից կկատարի իր այսօրվա երևանյան համերգի ընթացքում:

Խոսելով Սպիտակի երկրաշարժի մասին՝ երաժիշտը, ով նաև Սպիտակի պատվավոր քաղաքացի է, նշեց, որ տեսնելով «հայ ժողովրդի տանջանքները, մեծ սիրով համակվեց հայերի նկատմամբ»:

«Ես որպես ասիմիլացված հրեա, որը ծնվել է Ուկրաինայում, գիտեմ հրեա ժողովրդի պատմությունը ու հաճախ շատ ընդհանուր բաներ եմ գտնում այդ երկու երկրների տառապանքներում, աշխարհագրական դիրքում՝ մշտական կոնֆլիկտներ, աղետներ»,- ասաց երգիչը՝ ուրախությամբ նշելով, որ այսօրվա Սպիտակը տարբերվում է այն ավերված քաղաքից, որը տեսել է երկրաշարժից հետո:

Ինչպես տեղեկացրել էինք, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոբզոնի հոբելյանական բարեգործական համերգը, որի ժամանակ հանդես կգան նաև դաշնակահար Ալեքսանդր Եվտյուկովը, ՌԴ ժողովրդական արտիստ, գեներալ-մայոր Վիկտոր Ելիսեևը: Համերգի ողջ հասույթը կտրամադրվի Գյումրիի երաժշտական դպրոցներին: Համերգի աջակիցներն են` ՀՀ մշակույթի նախարարությունը, «Սոզվեզդիե» միջազգային բարեգործական հիմնադրամը, ԱՌՏԵՍ մշակութային հիմնադրամը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում