Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ֆլորա Մարտիրոսյանին վիրահատող բժշկին դատելու իրավունք ոչ ոք չունի

Օրեր առաջ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում մահացած ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան պատճառները շարունակում են չբացահայտված մնալ և տարատեսակ մեկնաբանությունների, բժիշկներին ուղղված քննադատությունների տեղիք տալ: Հայտնի է միայն, որ սիրված երգչուհին նոյեմբերի երկրորդ տասնօրյակի սկզբին լեղապարկի վիրահատության էր ենթարկվել: Նա ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որ վիրահատվելու է, և այդ պատճառով իր առաջիկա համերգը հետաձգվել է:

Ըստ որոշ տեղեկությունների՝ վաստակավոր երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է արյան վարակից:

«Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել, թե ինչ բարդություններ կարող էին առաջանալ լեղապարկի վիրահատությունից հետո, և մասնավորապես` արյան վարակում ո՞ր դեպքում է լինում:

Թիվ 1 համալսարանական կլինիկայի վիրաբույժ Հովհաննես Հովհաննիսյանը բացատրեց, որ որովայնի խոռոչում կատարվող վիրահատություններն իրենց բարդությամբ տարբեր աստիճանի են լինում: Իսկ լեղապարկի վիրահատությունը, բժշկի խոսքով, որովայնի խոռոչում կատարվող ամենաբարդ վիրահատություններից մեկն է: Հովհաննես Հովհաննիսյանը հստակեցրեց, որ հեշտ ու դժվար, պարզ ու բարդ վիրահատություններ չկան, այլ կա բժշկություն, որտեղ ամեն ինչ հնարավոր է:

«Կարող է վիրահատենք մեկին` նախապես մտածելով, որ դժվար վիրահատություն է լինելու, բայց հիվանդն այնպիսի անատոմիական կառուցվածք ունենա, որ կես ժամում հեշտ ու հանգիստ ավարտենք վիրահատությունը: Կարող է նաև հակառակը լինել: Այսինքն՝ գրքով նկարած դեպքեր չեն, որ վիրահատարաններում հանդիպում են, այլ հազար ու մի բարդություն է հանդիպում՝ նորմալ անատոմիական շեղումներ, որոնք վիրահատության ընթացքում առաջացնում են բարդություններ կամ երկարաձգում են վիրահատությունը»,- նշեց վիրաբույժը:

Նա նշեց, որ մարմնի ավելորդ քաշ, ճարպակալում ունեցող մարդկանց դեպքում տեխնիկապես ավելի դժվար է անցնում վիրահատությունը, և հետվիրահատական բարդությունների առաջացման հավանականությունը փոքր-ինչ մեծանում է:

Անդրադառնալով Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մի քանի հանգամանքներին՝ բժիշկը դժվարացավ ասել, թե ԱՄՆ-ում ինչ վիրահատություն են կատարել և ինչ բարդություն է առաջացել, որովհետև այդ մասին ոչ ոք ոչինչ դեռ չի ասել: Իսկ ինչ վերաբերում է արյան վարակմանը, ապա, նրա խոսքով, «արյան վարակում» ասվածը հարաբերական է: Ըստ նրա՝ դա կախված է նրանից, թե ինչ խոլեցիստիտ՝ լեղապարկի բորբոքում է եղել, թե հետվիրահատական ինչ բարդություններ են զարգացել` պայմանավորված տվյալ օրգանիզմի առանձնահատկություններով:

«Արյան վարակում ասվածն ընդհանուր օրգանիզմի ինֆեկցիա է, որը ժողովրդի լեզվով է այդպես ՝ արյան վարակում: Կախված նրանից, թե ինչ աստիճանի բորբոքային պրոցես է զարգանում, օրգանիզմում արյան մեջ տեղի են ունենում փոփոխություններ, որը ժողովուրդն ասում է` արյան վարակում: Իրականում այն ինֆեկցիան, որը կա ընդհանուր օրգանիզմում, կարող է նաև թափանցել արյան մեջ: Լեղապարկի վիրահատության անհրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ լեղապարկում կան քարեր, որոնք շարժվելով` լեղապարկի պատի, շրջակա հյուսվածքների բորբոքումներ են առաջացնում:

Ուստի այս դեպքում անհապաղ քայլեր չձեռնարկելու պարագայում բորբոքումներն անցնում են շրջակա հյուսվածքներ՝ ենթաստամոքսային գեղձ, տասներկումատնյա աղիք, ստամոքս, լյարդ, ու սկսում տարածվել ամբողջ օրգանիզմով: Գուցե Ֆլորա Մարտիրոսյանի վիրահատությունը ուշացած է եղել, որն օրգանիզմում անդառնալի փոփոխությունների է բերել»,- մանրամասնեց վիրաբույժ Հովհաննես Հովհաննիսյանը:

Նա նաև ասաց` քանի դեռ չգիտենք, թե ինչ է իրականում եղել, ինչի պատճառով է սիրված երգչուհին դիմել վիրահատության, և հետվիրահատական ինչ բարդություններ են առաջացել, ոչ ոք իրավունք չունի բժշկին մեղադրելու:

Նշենք, որ մինչև երգչուհու մահվան հանգամանքները ուսումնասիրող քննիչների կողմից վերջնական եզրահանգումը չլինի, սիրված երգչուհու հոգեհանգստյան արարողությունը, որը նախատեսված է Լոս Անջելեսում, տեղի չի ունենա: Իսկ դեռևս չհաստատված տեղեկություններով՝ Ֆլորա Մարտիրոսյանի ազգականները պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ հիվանդանոցի, որտեղ վիրահատվել է երգչուհին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում