«Միլան»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ֆիլիպ Մեքսեսը մեկնաբանել է իր՝ «Անդերլեխտ»-ի դեմ խաղում շրջադարձ հարվածով խփած գեղեցիկ գոլը:
«Նման գոլ կարիերայում կարելի է խփել ընդամենը 1 անգամ, նամանավանդ, որ դու պաշտպան ես: Երբ գնդակը կրծքով կասեցրի, հասկացա, որ միայն այդպես կարող եմ գոլ խփել այդ դիրքից»,- հայտարարել է Մեքսեսը:






































