Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ժամացույց է նվիրել՝ կապված մասնագետի՝ ՉԼ-ում անցկացրած 100-րդ հանդիպման հետ:
Բացի այդ, նվեր է ստացել նաև Մոուրինյոյի օգնական Ռուի Ֆարիան, որն այս ամբողջ ընթացքում Մոուրինյոյի հետ աշխատել է «Արքայական ակումբ»-ում:
Հիշեցնենք, որ երեկ կայացած «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից առաջ հյուրանոց էր այցելել և Մոուրինյոյի ու Պերեսի հետ հանդիպել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:









































