Շվեդիան կօգնի Վիետնամին ստեղծել տարբեր տիպի անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հաղորդում է VNExpress պարբերականը՝ հղում կատարելով Vietnam Aerospace Association (VASA) ընկերությունում իր աղբյուրները:
Voice of Vietnam-ի տվյալով՝ VASA-ն նոյեմբերի 20-ին համաձայնագիր է ստորագրել է Swedish Unmanned Group-ի հետ՝ Վիետնամի համար անօդաչու թռչող սարքի մշակման շուրջ:
Սարքի ստեղծումը իրականացվելու է 3 փուլով: Առաջին փուլում Շվեդիան միջոցներ ու սարքավորումներ կտրամադրի երկու անօդաչու սարքերի ստեղծման համար, որոնք կկոչվեն Magic Eye 1:
Talk Vietnam-ի տեղեկություններով՝ Magic Eye 1-ը կկշռի 40 կգ ու կկարողանա զարգացնել մինչև 200 կմ/ժ արագություն:









































