Այսօր Հռոմի Սանտա-Մարիա-դել-պոպոլո տաճարում բացվում է Մսուրների միջազգային ցուցահանդես: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Վատիկանի ռադիոն:
«Տարբեր ժամանակաշրջանների մսուրները 16-րդ դարից սկսած, Հռոմ են բերվել Իտալիայի տարբեր տարածքներից և այլ երկրներից»,- նշել են ցուցահանդեսի կազմակերպիչները:
Ընդհանուր առմամբ այցելուները կարող են տեսնել 169 աշխատանքներ, որոնք իրականացվել են տարբեր տեխնիկայով և տարբեր նյութերից: Անցած տարի ցուցադրվել են փայտից, ապակուց, ավազից, թղթից և այլ նյութերից պատրաստված մսուրներ:
Նշվում է, որ այս տարի բոլոր այցելու-երեխաները կարող են մասնակցել մսուրների պատրաստման աշխատանքներին:
Հռոմում անցկացվող արդեն 37-րդ ցուցահանդեսը ավանդույթի համաձայն այցելուների համար բաց կլինի մինչև 2013թ-ի հունվարի 6-ը:












































