Պակիստանի Ռաավալպինդի քաղաքի մզկիթում պայթյունի զոհերի թիվը հասել է 23-ի: Եվս 50 մարդ հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով, հաղորդում է Associated Press-ը:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ի երեկոյան:
Մահապարտ ահաբեկիչը «դժոխային մեքենան» գործի է դրել շիական մզկիթներից մեկում: Այդ ժամանակ այնտեղ գտնվել են տասնյակ հավատացյալներ, որոնք հավաքվել էին տոնելու մուսուլմանական մուհարամ ամսի գալուստը:
Ոստիկանութան աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են ևս մի քանի պայթուցիկ սարք:
Առայժմ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն իր վրա չի վերցրել հանցագործության պատասխանատվությունը: