Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է իր սաների ցուցադրած խաղից` Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում Ամստերդամի «Այաքս»-ի դեմ: Այդ մասին են հայտնում գերմանական լրատվամիջոցները:
Գերմանիայի չեմպիոնները 4:1 հաշվով առավելության են հասել մրցակցի նկատմամբ:
«Պետք է ասեմ, որ «Այաքս»-ի դեմ խաղը մեզ համար թեթև ընթացք չունեցավ: Դա ակնհայտ էր: «Այաքս»-ն ավելի շատ էր տիրում գնդակին, սակայն մենք խաղային բարձր կարգապահություն ցուցադրեցինք: Սաներս շատ ճիշտ ժամանակին գոլեր խփեցին: Տանտերն անչափ բարդ մրցակից էր»,- հայտարարել է Կլոպը:









































