Ավարտվել է «Դուդլ Google-ի համար» համառուսական մրցույթի երկրորդ փուլը, որին մասնակցել է ավելի քան 5 000 երիտասարդ նկարիչ Ռուսաստանից: Նրանց առաջարկվել է Google-ի իրենց ապրանքանիշը ստեղծել՝ նվիրված հարազատ քաղաքին, նշվում է Комсомольская правда կայքում:
Ժյուրին արդեն դպրոցականների 300 աշխատանքներից ընտրել է 30 լավագույնները` 10-ական՝ ամեն տարիքային խմբում` 6-9 տարեկանների, 10-13 տարեկանների, 14-17 տարեկանների:
Նոյեմբերի 15-ից 22-ը մրցույթի հատուկ էջում օնլայն քվեարկություն տեղի կունենա: Ադյունքում կընտրվեն 3 լավագույնները, որից հետո պրոֆեսիոնալ նկարչուհի Սոֆյա Ֆոսթեր-Դիմինոն կհայտարարի հաղթողի անունը:
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա Նկարիչների կենտրոնական տանը դեկտեմբերի 4-ին: Դեկտեմբերի 10-ին մրցույթի լավագույն նկարը կտեղադրվի փնտրման համակարգի գլխավոր էջում:











































