ԱԺ փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովի կարծիքով` Ազգային ժողովում ընդդիմության ներկայության իմաստը մեկն է` բազմակարծություն ապահովել: Այս մասին Շարմազանովը ասել է երեկ, «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին ի պատասխան:
«Իշխանությունը նրա համար է, որ ինքը լինի թելադրող ուժը: Ի՞նչ եք ուզում, կարող ա՞ ասենք եկեք, ձեր ուզածով քվեարկենք պրծնենք: Չի կարա էդպիսի բան լինի»,- երեկ Աժ արտահերթ նիստը տապալելու ՀՀԿ-ի որոշումը այսպես է բացատրել նա, ինչին հետևել է «ՀԺ» թղթակցի հարցը` այդ դեպքում Աժ-ում ընդդիմություն ունենալն ի՞նչ իմաստ ունի: Շարմազանովն ավելի հեռուն է գնացել և ասել, որ տրամաբանությունը հետևյալն է` ընդդիմությունը խոսում է, իշխանությունը` քվեարկում: Աժ փոխխոսնակն ակնհայտ շփոթմունքի մեջ է` բազմակարծություն ապահովվում է ԶԼՄ-ներում, իսկ Աժ-ն աշխատելու վայր է: